Ֆանտան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ֆանտան, (Фантан, Fantan), Կաթ-Կաթ, Չոր Ֆանտան, Սուխոյ Ֆանտան, Սուխոյ Ֆանտանկա, Սուխոյ Ֆանտան, Ֆանտան, Ֆանտանկա - Գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, նախկին Հրազդանի շրջ-ում, Հրազդան ք-ից 12 կմ հր-արմ, Գութանասար լ-ան հս ստորոտում, Երևան-Սևան ավտոմայրուղուց աջ: Հիմնադրվել է 1829 թ: Տները քարակերտ են, տանիքով: Խմելու ջուրը բերված է Գութանասարից` 2 կմ հեռավորությունից: Նախկին կին Սուխոյ Ֆանտանը 03-01.1935 թ վերանվանվել է Ֆ։ 1873 թ ուներ 143, 1897 թ` 183 ռուս (մոլոկան), 1926 թ` 341, 1939 թ՝ 1070, 1959թ՝ 1082, 1970թ՝ 1009, 1979 թ՝ 996, 1989 թ՝ 1020 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, ոսպի, ոլոռի, կտավատի և կերային այլ կուլտուրաների մշակությամբ։ Գ-ամ գործում էր ձիթհանք։ Տարածքում կան հրաբխային ավազահանքի պաշարներ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, հեռախոսացանց, կենցաղսպասարկման տաղա-վար, կինոթատրոն, ծննդատուն, բուժկայան։ Նախախորհրդային շրջ-ում այստեղ կար փոստակայան։ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման են արժանացել Մ. Սարգսյանը, Տ. Հովհաննիսյանը և Ս. Վարղանյանր։ Այստեղ է ծնվեյ Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ Գ. Մ. Ոպանյանը։