Քրիստափորի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ս. Քրիստափորի վանք, (св. Кристапори ванк, st Kristapori vank) – Վանք Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Թալին ք-ից 5 կմ հր, Դաշտադեմ գյուղում, նրա հր-արմ ծայրամասում: Ըստ ոմանց` գտնվել է Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Ճակատք գավ-ի Քաղին (Քաղենի)բնակավայրի տարածքում: Վանքի համալիրը շրջապատված է անմշակ քարերից շինված պարսպի մեջ և բաղկացած է 7-րդ դ-ի ս Աստվածածին անունով փոքր, խաչաձև գմբեթավոր եկեղեցուց, սրանից հս գտնվող քառակուսի հատակագծով եռահարկ տապանատուն-զանգակատնից, միաբանների բնակելի շենքերից, որոնք վաղուց ավերակ են, 10-14-րդ դդ խաչքարերով հարուստ գերեզմանոցից: Եկեղեցին կառուցված է սրբատաշսև տուֆից, պատերին պահպանվել են կառուցող վարպետների դրոշմները: Եկեղեցին հիմնովին նորոգվել է 1980թ: