Քուչակ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քուչակ, (Кучак, Kuchak), Ալի Կուշակ, Ալիքուչակ - Գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածուոնի մար զում, նախկին Ապարանի շրջ-ում, Ապարան ք-ից մոտ 8 կմ հր, Արագած լ-ան արլ փեշե րին, Երևան-Ապարան ավտոմայրուղու վրա։ Գրավում Է բավականին մեծ տարա ծություն։ Տները քարաշեն և հարմարավետ են։ Խմելու ջուրը սառնորակ Է ու քաղց րահամ։

Նախկին Ալիքուչակը, որ ժողովուրդը բացատրում է որպես 50 քուչա (փողոց), ի պատիվ Նահապետ Քուչակի, Ք է վերան¬վանվել 08.01. 1935 թ։ 1831 թ ուներ 531, 1897 թ` 1836, 1926 թ՝ 2371, 1939 թ` 2331, 1959 թ՝ 1417, 1970 թ՝ 1660, 1979 թ՝ 1585, 1989 թ՝ 1887 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կե րային և բանջարաբոստանային կուլտու րաների մշակությամբ, պտաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Այստեղ գործում էին Երևանի հաստոցաշինական, «Հայգորգ» արտադրական միավորումների մասնաճյուղերր, Հայգյուղտեխպետկոմի Ապարանի շրջանային արտադրական միավորումը։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մանկա պարտեզ-մանկամսուր, կինոթատրոն, հանրախանութ, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց, դեղատուն։ Գ-ում կա յին հացի փուռ և 2 ճաշարան։ Ք-ում և շրջակայքում պահպանվել են մատուռ, գերեզմանոց (17-18-րդ դդ), 19-րդ դ եկեղեցի։

Բնակիչների մի մասը եկել է 1829-30 թթ Մուշից, Ալաշկերտից, Բայագետից, Էրզ րումից և Սակուից։ Այստեղ են ծնվել դրա մատուրգ Լևոն Սաղաթելյանը (1884-1968), բժշկ. գիտ. դոկտոր Անդրանիկ Բոյախչյա նը, ինժեներ-քիմիկոս Լևոն Խուդոյանը (1920) և գիտության ու մշակույթի այլ ան վանի մարդիկ։