Քոբայրի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քոբայրի վանք, (Кобайри ванк, Kobayri vank), Կոբայր, Կոփայրի վանք, Քոբայր, Քոբայրավանք, Քոբար, Քոբեբ, Քոպայր, Քոպսւր, Քոփար – Վանք և հուշարձանախումբ Հայաստանի Հանրապետության Լոռու մարգում, նախկին Թումանյանի շրջ-ում, Քորեր կայա րան գյուղի արմ մասում, Դեբեղի կիրճի ձախ կողմի ժայռագոգին, սաղարթախիտ ծառերով պատված մի փոքրիկ պարսպապատ հարթության վրա, գեղեցիկ ջրվեժի մոտ։ Հիմնական հուշարձանախումբը բաղ կացած է երեք եկեղեցուց, զանգակատուն–տապանատներից, սեղանատնից, մատուռներից, խաչքարերից և պարսպի մնացորդներից։ Ուղղահայաց ժայռերի վրա կան ար հեստական քարայրեր և պատսպարաններ։ Սրբատաշ քարերով շարված մեծ եկեղեցին (12-րդ դ վերջ - 13-րդ դ սկիգբ), որ գտնվում է ուղղակի անղանդի եգրին, կիսավեր է։ Հորինվածքը երկայնակի ձգված ուղղանկյուն միանավ դահլիճ է՝ հս-ից և հր-ից եզրակալ ներով հարդարված մուտքերով, արլ ճակա տի համարյա ողջ բարձրությունր բռնող զարդաքանդակ խաչով, պատուհանների զարդարուն պարակալներով ե վերասլաց ճակտոնով։ Եկեղեցուն հետագայում հս-ից կցել են մաստա-ավանդատունը և սյունա սրահը։

Մեծ եկեղեցու հս կողմում՝ ժայռի եգրին, Մարիամաշեն եկեղեցին է։ Մուտքի արձա նագրությունը վկայում է, որ այն կառուցել է Կյտրիկե Բ թագավորի դուստր Մարիամը 1171 թ։ Սա համափրի պահպանված կառույցներից ամենահինն է։ Կոպիտ մշակ ված չեչոտ քարով շինված միանավ թաղա ծածկ կառույց է։ Զանգակատան-տապանատունը, որ գտնվում է հուշարձանախմբի տարածքի միջին մասում, շքամուտքի վրայի արձանագրության համաձայն, կառուցել են Շահնշահ Ամիրսպասալարի որդին ե նրա կին Վասենը 1279 թ։ Շենքը քառա կուսի հատակագծով թաղածածկ մի դահլիճ է, որն արլ-ից ավարտվում է կիսաշրջա նաձև խորանով և իշխող ղիրք ունի տե ղանքի նկատմամբ։ Պատերին կան զար դաքանդակներ և արևի ժամացույց։ Սեծ եկեղեցու հս բարձրադիր մասում տեղա դրված է վանքի սեղանատունը (13-րդ դ։ Սա ուղղանկյուն (այժմ՝ կիսավեր) դահլիճ է, որի հիմնական մուտքը հս-ից է։ Զույգ գլա նաձև կամարածածկի հիմքի քարերն են միայն պահպանվել։ Հիմնական հուշարձանախմբի հս կողմում է գտնվում միանավ եկեղեցին (13-րդ դ), որի սրահը ընկած է իր ճակատի միջին մասում։ Տարածքի հս և հս–արլ մասերում պահպանվել են 4-5 մ բարձ րության պարսպի մնացորդներր։ Վանքի համալիրի գլխավոր մուտքը սրահավոր թադապատ բացվածք է՝ կիսագլանաձև զույգ աշտարակներով։ Վանքի հուշարձանա խմբին սերտորեն կապվում են նրա հս-արլ կողմում գտնվող միանավ եկեղեցին (ստոր գետնյա դամբարանով), որ կոչվում է Չիթախանց եկեղեցին կամ «վանք», և հս-ում գտնվող «գյուդատեղիի» հուշարձանները (եկեղեցի, մատուռներ, խաչքարեր, կացա րանների մնացորդներ)։ Հուշարձանախմբի 4 կառույցները՝ մեծ եկեղեցին, մատուո–ավանդատունը, սյունասրահը Ա գանգակատուն-տապանատունը, հայտնի են բարձր արվեստ որմնանկարներով։ Վերջիններս իրենց ոճով միջնադարյան գեղանկարչու թյան նշանավոր հուշարձաններից են։

Վանքի մասին հիշատակություն ունի Կիրակոս Գւսնձակեցին (13-րդ դ)։ Ք վ վկայ ված է որպես Գուգարք աշխ-ի Ձորոփոր գավ-ի նշանավոր վանքերից մեկը, որր եղել է գրչության և մշակութային կարևոր կենտրոն։ Սրա մի մատուռում պահպանվել է հունարեն արձանագրություն։ Այստեղ է թաղված Զաքարե Ամիրսպասալարի որդի Շահնշահը։ Այստեղ ապրել և սւոեդծագործել է մատենագիր Դավիթ Քոբայրեցին (12-րդ դ)։