Քեթի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քեթի, (Кети, Keti) Գետիկ Վերին, Կեյտի Մեծ, Կետի, Կետի Մեծ, Քայթի Մեծ, Քեթի Մեծ, Քեթի Վերին, Քեյթի Մեծ, Քեյտի, Քեյտի Մեծ, Քետիկ Վերին - Գյուղ Հա յաստանի Հանրապետությունում, Շիրակի մարզում, նախկին Ախուրյանի շրջ-ում, Գյումրի ք-ից 7 կմ հս, Գյամրի-Աշոցք ճանապարհին, արլ-ից (Ուխտի սար) և հս-ից (Պոլոզսար) բարձրացող լերկ լ-ների մեջ փռված գոգավորությունում։ Տներր տանի քով են, սև տուֆից կառուցված։ Խմելու ջու րը բերված է 4 կմ հեռավորությունից։ Աճում են ուռենիներ, բալի և խնձորի ծառեր։ Ունի սև տուֆ։ Մեծ Քեթին Ք Է վերանվանվեյ 26.04.1946 թ։ 1831 թ ուներ 258, 1 897 թ՝ 913, 1926 թ՝ 528, 1939 թ` 921, 1959 թ` 872, 1 970 թ` 865, 1979 թ` 807, 19X9 թ` 895 հայ բնակիչ։ Սրանց նախնիների մի մասը եկել է 1829-30 թթ Կարսի մարզի Ղգըյչախչախ գ-ից և Մու շի ու Բասենի գավ-նևրի գ-երից։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների և բանջարաբոս տանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպա սարկման տաղավար, կինո, մանկապար տեզ, բուժկայան։ Ունեցել է, ձիթհան։

Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։ 1890-ական թթ ղեռևս պահպանվում էին հին եկեղեցիների ավերակները և գերեզմանատունը։ Կա և մատուռ։ Ք-ի հր-արլ և հս-արմ կողմերում կան գ-ատեդիներ։ Գ-ից մոտ 2 կմ հս-արմ, «Քարոտ հողեր» հանդամասում հայտնաբերվել են միջին բրոնզի դարի դամբարաններ (մ. թ. ա. 3-2րդ հազարամյակ), խեցեղեն առարկաներ, նյութական մշակույթի նմուշներ։ 1988 թ դեկ տեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով բնակելի տներր վնասվել են։