Քարկոփ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարկոփ, (Каркоп, Karkop), Կարկոփ,Քարակոփ - Գյուղ Մեծ Հայքի Մյունիք աշխ-ի Վայոց ձոր գավ-ում։ Ղ. Ալիշանր տեղադրում է Գողթն կամ Երնջակ գավ-ներում։ Հիշատակում Է Ստեփանոս Օրբելյանր (13-րղ դ)։ Ըստ Նորավանքի մի արձանագրության՝ Ստեփանոս Օրբելյանը Ք նվիրել է սույն վանքին։ Ըստ հին հարկա ցուցակի (13-րդ դ)՝ Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր (դրամ) հարկ։ Այստեղ են գտնվել Քարկոփի կամ Խոտակերաց վանքը և մի մատուռ։ Վերջիններիս ավերակները գտնվում են այժմյան ՀՀ Վայոց ձորի մարգում, Եղեգնաձոր ք-ից 18 կմ հր-արմ, Խաչիկ գ-ի հս-արմ կողմում։