Քարաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարաշեն, (Карашен, Karashen), Դաշքենդ, Կարաշեն, Տաշքենդ – Գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, նախկին Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից 7-8 կմ հս-արլ, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի ձախ կողմում, ձորա լանջի վրա՝ շրջապատված արգավանդ դաշ տերով։ Կլիման մեղմ Է, ջուրր՝ սակավ։ Ունի մի քանի աղբյուրներ, որոնք սակավաջուր են։ Գ-ում կան բանջարանոցներ, սալորի, տանձի, խնձորի, կեռասի և դեկորատիվ ծառեր։ Գ-ի հր կողմում կան հանքային աղբյուրներ։ Հին քարանձավ-տների և հողա կտուրներով խրճիթների փոխարեն այժմ ունի քարաշեն, տանիքավոր, հարմարավետ տներ։ 1831 թ ուներ 74, 1897 թ՝ 628, 1926 թ՛ 656, 1939 թ՝ 661, 1959 թ՝ 589, 1970 թ՝ 505, 1981 թ՝ 542, 1989 թ՜ 493 հայ բնակիչ։ Բնա կիչների նախնիների մեջ կան 1829 թ Խոյից եկածներ։ Զբաղվում են անասնապահու թյամբ, հացահատիկի և կերային կուլտու րաների միակությամբ, բանջարաբուծու թյամբ, ծխախոտագործությամբ, ճակնդե ղագործությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կինո, ավտոմատ հեռախոսակայան, մսուր-մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան, բաղնիք։

Ըստ 1781 թ հարկացուցակի Տաթևի վանքին տալիս էր 3300 ղահեկան պտղի հարկ (Մատենադարան, ձեռագիր N 1488, էջ 215(ա))։ Հետևաբար Հ. Բահաթրյանի այն վկայաթյունր, թե այս գ-ր «հիմնադրվել է 1825 թ-ից հետո» («Արցախի վիճա կագրություն», «Նոր-Դար», N 34, 1885 թ), պետք Է հասկանալ այնպես, որ Ք հին գ ավերվել և ապա՝ 1825-ին վերաշինվել է։ Գ-ում պահպանվել են մանր քարերով և կրաշաղախով շինված, փոքր զանգակատնով եկեղեցի (17-րղ դ), գերեզմանոցներ (13– 15֊րդ դդ)։ Գ-ից 1 կմ հս լ-ան վրա է, գտնվում ս Գևորգ եկեղեցին, որր տեղացիներր վանք են կոչում։ Սրբատաշ քարից շինված, սալահատակ փոքրիկ կառույց է։ Շրջակայքում կան Հատկաշեն և Խաչեն կոչված գ-ատեղիները։ Այստեղ են ծնվել հայ գուսան Աթան՝ Աթա Սայիլյանը (1852-1942), բանասիրական գիտ. դ-ր, պրոֆ. Այ. Մարգարյանր (1924), պատմ. գիտ. ղ-ր, պրոֆ. Մ. Ամիրյանր (1929)։