Քարաշամբ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարաշամբ, (Карашамб, Karashamb), Կալաշամ, Կալաշան, Կալաջամբ, Կարաշաճբ, Կյալաշամ, Կյալաշան, Քալաշամ, Քալաշան, Քալաջամբ, Քարաշամ, Քյալաշամ, Քյալաշան - Գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մար-զում, նախկին Նաիրիի շրջ-ում, Եղվարդ ք-ից 15 կմ հս-արլ, Հրազդանի աջափնյա շրջ-ում, Արագեւոի ստորին հոսանքի հովտում։ Թաղված է պտղատու այգիների, հիմ նականում խնձորենիների մեջ։ Կլիման զով է, ջրառատ։ Տները նորակերտ են, քարաշեն ու տանիքով։ Խմելու ջուրր բերված է 2 կմ հեռավորությունից։ Այստեղ կան ավագի հանքեր, Արզնու տիպի հանքային աղբյուր։ 1831 թ ուներ 28, 1897 թ՝ 306, 1926 թ՝ 266, 1939 թ՝ 435, 1959 թ՝ 391, 1970 թ՝ 432, 1979թ՝ 438, 1989-ին՝ 526 հայ բնակիչ։ Զբաղվում են պտղաբուծությամբ, անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, մշա կույթի տուն, գրադարան, կինո, բուժկայան։

Գ-ից 3 կմ արլ գտնվում են ս Գեորգ անունով փոքրիկ խաչաձև գմբեթավոր եկեղեցու (7-րդ դ) ավերակները։ Պահպանվել են հս հատվածը և բեմի խորանի մի մասը։ Սրբատաշ տուֆից շինված եռախորան, ար տաքուստ ուղղանկյուն խաչաթև կաոայց է։ Գ-ից դուրս, ձորալանջին գտնվում են Ադգի բիր վանքի (6-րղ դ) ավերակները։ Այստեղ կան նաև գերեզմանոց և գ-ատեղի. Ք-ի տարածքում պահպանվել են նաև քւսրայ րեր, կիկլոպյան ամրոցի (մ թ ա 11-1 հազարամյակ) հետքեր։ Բառարանի 3-րդ հ-ում տեղ է գտել ռուսերեն Կալաշան ձևից վրի¬պակով առաջացած ՂԱԼԱՇԱՆ անունը, որը զրվեւ է որպես աոանձին գ (տ)։