Քարաձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարաձոր, (Карадзор, Karadzor), Աֆանդի,Աֆենդի, Էֆենդի, Կարաձոր, Ղարադարզա - Գյուղ Հայաստանի Հան–րապետության Լոռու մարզում, նախկին Սպիտակի շրջ-ում, Սպիտակ ք-ից մոտ 6 կմ հս-արլ դեպի Վանաձոր տանող երկաթուղու և ավտոճանապարհի ձախ կողմում, Քարաձոր գետի ստորին հոսանքի ափին, երեք կողմերից լեռներով շրջապատված մեղմաթեք ու գեղատեսիլ հարթավայրում։ Գ-ում կան խնձորի, տանձի, սալորի այգիներ։ Տները քարակերտ են, տանիքով։ Խմելու ջուրը բերված է, 5 կմ հեռավորությունից։ Ալմալու հանդամասում կան երկաթի պա շարներ։ Նախկին էֆենդին Ք է վերանվան վել 26.04.1946 թ։ Հիմնվել է 1836 թ։ 1873 թ ուներ 128, 1897 թ՝ 238, 1926 թ՝ 384, 1939 թ՝ 484, 1959 թ՝ 332, 1970 թ՝ 334, 1979 թ 261, 1989 թ՝ 124 հայ բնակիչ։ Զբաղվում են կաթնամթերքների արտադրությամբ, ինչպես նաև հացահատիկի, կերային կուլտուրա ների մշակությամբ։ Այստեղ գործում է Սպիտակի կարի արտադրական միավոր ման մասնաճյուղը։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Պահպանվել է 19-րդ դ-ի անշուք եկեղեցին։ Գ-ից 6-7 կմ հս գտնվում են Ալմալու և Ալաշան գ֊-ատեղիներր։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի հետևանքով գ-ում զոհվել է 38 մարդ, ավերվել է բնակելի տների և անասնապահական շենքերի մոտ կեսը Առ 01.09.1993 թ ուներ 361 բնակիչ։