Քարահունջ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարահունջ, (Караhунч, Karahunj), Գոր, Կարագունչ, Կարաունչ, Կա րաունջ, Քարահունչ, Քարաունչ, Քա րաունջ, Քարունջ - Գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, նախկին Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից 4 կմ հր, Գորիս, Վարարակ և Քարահունջ գե տակների միախառնման տեղում, Գորիս Կապան ճանապարհի աջ կողմում, բարձրադիր և զառիթափ լ-նալանջի վրա։ Կլիման տաք Է, մթնոլորտային տեդամներր՝ համե մատաբար սակավ։ Տները քարակերտ են, տանիքով, մի մասր երկհարկանի։ Ունի պտղատու և խաղողի րնդարձակ այգիներ, որոնք տարածված են մասամբ գ-ի շրջա կայքում, իսկ գերագանցապևս՝ գետի ձո րում։ Հայտնի է թթի «Քարահունջ» օդիով։ Գ-տմ կան մրգատու և դեկորատիվ ծառեր, բանջարանոցներ։ Գ-ից վեր ժայռեր են. նրա հր-արմ կողմում գտնվում Է Քարահունջ (Մատաղաբլուր) լ-նագագաթր, իսկ հր-արլ կողմում` Գորիսի գետի ձախ ձորում, 32 մ բարձրությունից թափվող «Շռռան» ջրվեժը։ Ղ. Ալիշանի կարծիքով հավանաբար սրա համար է գ-ը կոչվել Ք կամ Քարահանչ (քար+հունչ)։ Հնում հիշատւսկվում է Քարունջ ձևով Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Այլախ, երբեմն` Հաբանդ գավ-ում։ Ըստ վերջին անվանման Ք ստուգաբանում են որպես հայերեն քար և ունջ «հատակ, տակ» բառերից առաջացած անուն։ Հայտնի է նաև քար ու քունջ «անկյուն» ժողովրդական ստուգաբանությունը։ Գ-ից ոչ հեռու հայտնաբերվել են երկաթի և կավճի հանքավայ րեր։ Ենթադրվում է, թև երկաթահանքերր հնում շահագործվել են։ Մոտակայքում կա հանքային աղբյուր։

Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նսւհ-ի Զանգեգուրի գավ-ի մեջ։ 1831 թուներ 81, 1897 թ` 985, 1926 թ՝ 1005, 1939 թ՝ 1074, 1959 թ՝ 1088, 1970 թ` 1175, 1979 թ՝ 1155, 1989 թ` 1119 հայ բնակիչ։ Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ։Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր-մանկապարտեգ, բուժկայան, բաղնիք: Գ գազիֆիկացվում է։

Գ-ում պահպանվել են ս Հռիփսիմև եկեոևցին (1675 թ), մատուռը, գերեգմանոցր։ Շրջակայքում կան քարայր-բնակարաններ, «Լալքար» գ-ատեղի, ավերակ ամրոց։ 19-րդ դարի վերջին ուներ ծխական երկու դպրոց։ Ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 19 միավոր (դրամ), րստ 1781 թ հարկացուցակի 3300 դահեկան պտղի հարկ։ Այստեղ են ծնվել գրող և լրագրող Գ. Խ. Արևյանր (1914-1968), ագրոքիմիկոս, դ-ր Ա. Մ. Գալստյանը։ Կովկասի 5-վևրստանոց քարտեցում` Կարագունչ։