Քարագլուխ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարագլուխ, (Караглух, Karaglukh), Արավուզ, Արավուս, Արաուս, Շիկաքար, Քրըգլոխ - Գյուղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ասկերանի շրջ-ում, Ասկերան ք-ից 10 կմ հս-արմ, Խաչեն գետի աջ ափին, Շիկաքար կոչված ժայռի շրջակայքում։ Շրջապատված է սեպաձև բարձր ժայռերով։ Գ-ի մուտքը միայն արլ և արմ կողմերից է։ Հին ժամանակներում եղել է Խաչենի նշանավոր բերդերից մեկը։ Նախ կինում մտնում էր Ելիգավետպոլի Նահ-ի Շուշիի գավ-ի մեջ և 1895 թ ուներ 79 տ՝ 640 հայ բնակչով։ Բնակիչների նախնիները մասամբ բնիկ են, մասամբ տևղափոխվել են Մեծ Սյունիքի (այժմյան ՀՀ Սիսիանի շրջ-ի) Արավուս (Արևիս) և Դարբաս գ-երից։ Ունի գրադարան, ակումբ։ Գ-ում և շրջակայքում պահպանվել են ս Աստվածածին փայտա ծածկ եկեղեցին (14-րդ դ), Ք կամ Շիկաքար բերդր, գերեզմանոցը՝ 12–13-րդ դդ մահարձաններով և խաչքարերով, Հասան-Ջալալյան իշխանի դղյակ-դիտարանր (13-րդ դ), աղբյյուր-հուշարձաններ։ Գ-ի հս-ում կան գ-ատեղի և հանգստարան, իսկ հր-ում՝ ավերակ եկեղեցի և գերեզմաններ, շուրջը՝ ամրոցից ցած, կան չորս քարայրեր։