Քարաբերդ (Շիրակ)

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քարաբերդ, (Караберд, Karaberd), Դաշգալե, Դաշխալա, Դաշկալա, Դաշդալա, Կարաբերդ, Տաշխալա, Տաշկալա, Տաշղալա - Գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում, նախկին Անիի շրջ-ում, Մարալիկ ք-ից 7 կմ հր-արմ, Արագածի քարքարոտ բլրապատ լանջին։ Տները տուֆակերտ են, տանիքով։ Կլիման ցուրտ է, տեղումները՝ բավարար։ Խմելու ջուրը բերված է 14 կմ հեռավորությունից։ Այստեղ կան բազալտի և ավազի հանքեր։ Դաշղալանք է վերանվանվել 03. 02. 1947թ։ 1873թ ուներ 622, 1897 թ՝ 933, 1926 թ՝ 1000, 1939 թ` 1079, 195 9 թ՝ 822, 1970 թ՝ 987, 1979 թ՝ 1002, 1989 թ` 1013 բնակիչ։ Գ վերահիմնադրել են 1829 թ Մուշից, Ալաշկերտից, Խնուսից, Բասենից եկած գաղթականները։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գ-ում պահպանվել են հին մատուռի տեղում 1866 թ կառուցված եկեղեցին, որի բակում թաղված է գ-ի հիմնադիր Գևորգ Բրուտյանր, և բերդի ավերակներ։ Ք-ի շրջակայքում կան գ-ատեղիներ։ Այստեղ է ծնվել երաժիշտ-ագգագրւսգետ, մանկավարժ, նկարիչ Արշակ Հովհաննեսի Բրուտյանր (1864-1936)։