Քասաղի բազիլիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քասաղի բազիլիկ, (Касахи Базилик, Kasagh Bazilica), Ապարանի բազիլիկա - Եկեղեցի ՀՀ-ում, Արագածոտնի մարզում, նախկին Ապարանի շրջ-ում։ Հնում` Այրարատ աշխ-ի Նիգ գավ-ի Քասաղ (այժմ՝ Ապարան) բնակավայրում։ 1944-48 թթ եկեղեցու պեղումները ղեկավարող ճարտարապետ Ա. Սահինյանի կարծիքով՝ Ք բ կառացվել է 4-րղ դ սկզբներին։ Թ. Թորա մանյանի կարծիքով` «... թերևս եղած լինի եկեղեցու փոխակերպված հեթանոսական տաճար»։ Ուստի ենթադրվում է, թե նախապես եղել է Արշակունի թագավորական տան ապարանքի աղոթատեղին։

Կառուցվել է տուֆի սև-մոխրագույն մեծ քարերով, ուղղանկյուն հատակագծով, արլ արմ առանցքով։ Արլ կողմն ունի ներսից պայտաձև, ղրսից հնգանիստ աբսիդ, որ գտնվում է սրահից դուրս։ Պահպանվե| են պատերը՝ ամբողջ բարձրությամբ, խորանր և հենարանների, թաղերի, կամարների ու շքամուտքերի մնացորղներր։ Ամբողջու թյամբ ավերված են եկեղեցու հս պատին կից դահլիճր և դրան հս-ից միացած փոքր ե կեղեցին։ Մեծ սրահի 4 մուտքերից 3-ը շքա մուտքեր են՝ ճարտարապետական հետա քրքրության ունեցող ձեավորմամբ։ Սրանց բարավորնևրր քանդակագործության բա ցառիկ նմուշներ են։ Լուսավորվել է արլ և արմ պատերի մեկական և հր պատի երեք գեղեցիկ ոճավորված պատուհաններից։

1948 թ պեղումների ժամանակ բացվել են հս կից կառույցը ե նրանից հս ընկած միանավ բագիփկ եկեղեցին։ Գտնված երեք կողմերից քանդակազարդ արժեքավոր խո յակներից այժմ պահվում են Հայաստանի Պատմության պետական թանգարանում։ Հայկականի հետ գտնվել են նաև սելևկյան թագավոր Անտիոքոս 7-րդ էվերգետոսի ոսկե դրամր (տետրադրախմա), բյուգան դական ուռուցիկ ոսկեդրամներ (10-րդ դ), բյուգանդական (10-11-րդ դդ) և վրացական (Թամար թագուհու) պղնձյա դրամներ։ 1981 թ-րց կատարվում են եկեղեցու վերա կանգնման աշխատանքներ։