Քասախ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Քասախ, (Kaсax, Kasakh), Կասախ,Չամլալու, Չամըրլու, Չամոլու, Չամրլու, Չամուրլի, Քասաղ –Գյուղ ՀՀ Արագա ծոտնի մարզում, նախկինում Ապարանի շրջ-ում, Ապարան ք-ից 6 կմ հր, Քասաղ գե տի ձորում, գետահովտի աջ կողմում։ Ք է վեոանվանվել 25. 07. 1946 թ հրամանագրով։ 1831թ` ուներ 264, 1897 թ՝ 1347, 1926թ՝ 1893, 1939 թ՝ 1476, 1959 թ՝ 1088 հայ բնակիչ և ս Գեոոգ եկեղեցի։ Բնակիչների նախնիները եկել են Արմ Հայաստանից՝ Մուշի և Սասոuնի գ-երից։ Հ. Շահխաթունյանցի վկայությամբ գ-ի արմ կողմում, քարքարոտ բլրի վրա կային մի սյունաձև արձան և փորվածքներ, որոնք հեթանոսական ժամանակ ներից մնացած մշակույթի մնացորդներ էին։ 1965 թ, Ապարանի լճի կառուցման կապակցությամբ, ապաբնակևցվել է։ Բնակիչները տեղափոխվել են Աշտարակի շրջ-ի N 40 սովխոզին կից ավան, որը վերանվանվել է ՔԱՍԱԽ և հետագայում մտնում էր նախկին Նաիրիի շրջ-ի մևջ (տ)։