Փոքրաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Փոքրաշեն, (Покрашен, Pokrashen), Գետիկ Ներքին, Լեռնանցք, Կեյտի Պոկր, Կետի Պոկր, Քեթի Ներքին, Քեթի Ստորին, Քեթի Փոքր, Քեյթի Փոքր ֊Գյուղ ՀՀ Շիրակի մարզում, նախկին Ախուրյանի շրջ-ում, Գյումրի ք-ից 12 կմ հս, Քեթի գ-ից 3-4 կմ հս-արլ, Գյումրի-Աշոցք ճանապարհի վրա, բարձրադիր, կանաչապատ վայրում, մեղ մաթեք լ-ների մեջ։ Լինում են ուժեղ քամիներ ու սառնամանիքներ։ Տեղումներր բավարար են։ Տները տանիքավոր են, տուֆակերտ։ Խմելու ջուրը բերված է 1 կմ հեռավորությու նից։ 26.04.1946 թ Փոքր Քեթին վերանվանվել է Լեռնանցք, իսկ 21.10.1967 թ վերջին անվանվելԷ Փ։1831 թ ուներ 121, 1897 թ՝388, 1926 թ՝ 218, 1939 թ՝ 369, 1959 թ՝ 309, 1970 թ՝ 196, 1979 թ՝ 212, 1989 թ՝ 193 հայ բնակիչ, որոնց նախնիների մի մասը եկել է Էրգրումի նահ-ից, Բասենի գավ-ից 1829-30 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների (ճակնդեղ, կարտոֆիլ) մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ-գրադարան, բուժկայան։ Նոր ժամանակների ս Հակռբ անշուք եկեղեցին կանգուն է։ Այստեղ է ծնվել պատմ. գիտ. դ-ր Նիկոլայ Հովհան նիսյանը։ 1988 թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի կործանիչ երկրաշարժի հետևանքով գ-ի բնակելի տների մոտ կեսն ավերվել է։