Փշատավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Փշատավան, (Пшатаван, Pshatavan), Իգդալի, Իգդալու, Իյդալու, Պշատավան - Գյուղ ՀՀ Արմավիրի մարզում, նախկին Արմավիրի շրջ֊ում, Արմավիր ք-ից 12 կմ հր-արլ, Արաքս գետի ձախ ափին, այգիների և դեկորատիվ ծառերի մեջ։ Տներր նորակերտ ու տանիքավոր են։ Խմելու ջուրր՝ ջրհորնե րից, ոռոգելունր՝ Արմավիրի (Հոկտեմբերյանի) ջրանցքից։ Նախկին Իգդալուն Փ Է վերանվանվեւ 10.04.1947թ։ 1831 թ ուներ 113, 1897 թ՝ 706, 1926թ 814, 1 939 թ՝ 756, 1959 թ` 1064, 1970 թ՝ 1513, 1979 թ՝ 1652, 1989 թ 2061 հայ բնակիչ։ Սրանց նախնիների մի մասը եկել է Էրգրումի նահ-ի Բայագետի գավ-ի Առվտոց և Մոսուն գ-երից։ Զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների և խորդենու մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ-գրադարան, մշտական կինո, հիվանդանոց, բաղնիք։