Փարպի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Փարպի, (Парпи, Parpi), Պարբի, Պար պի, Պարփի, Փարբի, Փարփի - Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, նախկին Աշտարա կի շրջ-ում, Աշտարան ք-ից մոտ 4 կմ հս–արմ, Շաղվարդ գետի վերին հոսանքի (Փարպու գետակի) ափին, ընդարձակ լ-նա հովտում՝ թաղված մրգատու և խաղողի այ գիների մեջ։ Տները նորակերտ են, զգալի մասը՝ երկհարկանի։ Ջրառատ է, խմելու ջուրը բերված է 2-3 կմ հեռավորությունից։ Մեծ Հայքի Այրարատ աշխ-ի Արագածոտն գավ-ի նշանավոր գ-երից էր, հիշատակված 5֊րդ դ, որպես պատմիչ Ղազար Փարպեցա ծննդավայը: 1831 թ ուներ 185, 1897 թ՝ 965, 1926թ 1208, 1939 թ՝ 1266, 1959 թ 1424, 1970 թ՝ 1648, 1979 թ՝ 1625, 1989 թ՝ 2038 հայ բնակիչ։ Զբաղվում են այգեգործությամբ (խաղողա գործություն, պտղաբուծություն), դաշտավարությամբ, բանջարաբոստանային կուլ տուրաների մշակությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ։ Ունի միջ նակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադա րան, մարզադահփճ, փոստի բաժանմունք։ Գ-ում աշխատում է ջրաղաց։ Հայտնի է իր ըմբիշներով։

«Ցուցակ ծեռագրաց»–ում (էջ 719) հիշաաակված է որպես գք. «Լոաատրիչն տաճար շինեաց յանուն ս Երրորդաթեան, ի գե ղաքաղաքն Փարպի, առ ստորոտով լերին Արագածի»։ Ոչ վաղ ժամանակների այս վկայությունր վերաբերում Է գ-ի հր-արմ կողմում, գետի ձախ ափին, վաղ միջնա դարյան գ-ի ավերակների ու հին գերեզմա նոցի մեջ գտնվող ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, որր նաև որպես վանք կամ մե նաստան է հիշատակված։ Այժմ սրա արմ և հր պատերն են միայն կանգուն։ Կառուցվել Է 13-րդ դ։ Սրբատաշ կարմրավուն տուֆից շինված, ուղղանկյուն հատակագծով, թա ղածածկ, երկարավուն սրահ Է եղել։ Արմ կողմի մուտքից վերև ուղղանկյան լուսա մուտ ունի, պատի քարերին խաչեր են փո րագրված։ Մուտքի բարավորին պահպան ված Է ամիրսպասալար Զաքարեի թողած 1204 թ արձանագրությունը։ 19-րդ դ վերջե րին վերակառուցվել Է, մուտքի առջև ավե լացել է մի զավթանման կառույց։ Եկեղեցու ներսում կան դրսից փոխադրված 3 խաչքա րեր 13-14-րդ դդ բնորոշ զարդաքանդակ ներով։ Եկեղեցին շրջափակված Է եղել պարսպով, որի հիմքերր նշմարվում են։

Փ-ի հս-արմ մասում, Շադվարդի ձախ ափին, բնակելի տների ու այգիների մեջ Է գտնվում տեղացիների կողմից Ծիրանավոր անվանվող եկեղեցին։ Այսպես են անվա նում՝ ծիրանագույն սրբատաշ տուֆից կա ռուցված լինելու համար։ Վաղ միջնադա րյան թաղածածկ բազիլիկ Է, հատակր՝ սա լածածկ։ Թ. Թորամանյանր համարում Է 5– րդ դ կառույց։ Սա 13-րդ դ հիմնովին վերա կառուցվել Է, և դրսից ավելացված հզոր կրկնապատերը, որոնք եկեղեցին առել են իրենց մեջ՝ այն գրկելով լույսից, ինչպես նաև անմշակ որձաքարերից շինված աշտարակ ամրոցր, եկեղեցին դարձրել են հողածածկ բերդ։ Ավերվել է 18-րդ դ և 1949 թ երկրաշար ժերից։ Եկեղեցին հիմնականում կանգուն է։ Գետի ձախ ափին, հին գ-աւոեդիից հր, բար ձունքի վրա է գտնվում մանր բազալտե քա րերից շինված մի ուղղանկյուն շինվածք, որ տեղացինևրր ս Վարդան մատառ են անվա նում։ Հիշատակարաններում սա անվանված Է Թովս Մանուկ եկեղեցի (13-14-րղ դդ)։ Սրա շրջակայքում կան դամբարանաբյուրներ. որոնք Վերին Նավեր դամբարանադաշտի հս թևի եզրային թաղումներն են։ Փ-ում Է գտնվում 1691 թ խոջա Այվագի պատվերով կառուցված ս Աստվածածին եկեղեցին։ Գ-ից կես կմ հր-արլ, Աշտարակի ճանա պարհի ձախ կողմում, այգիների մևջ գտնվում Է Փարպիի ս Թարգմանչաց եկե ղեցին՝ կառուցված 7-րղ դ։ Փ-ում են ծն վել պատմիչ Ղազար Փարպեցին (442 թ), ՀՀ ԳԱ ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանը (1910 թ), բժիշկ, պրոֆ. Դ. Հ. Տեր-Մկրրտչ յանր (1877-1964)։