Տուֆաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տուֆաշեն, (Туфашен, Tufashen), Արմըդլու, Արմըտլու, Արմթլի, Արմթլու, Արմտլի, Արմտլու, Արմուդլու, Արմութլի, Արմութլու, Արմուտլի, Արմուտլու – Գյուղ ՀՀ Շիրակի մարզում, նախկին Արթիկի շրջ-ում, Արթիկ ք-ից 4 կմ հր-արմ, ալիքավորված հարթավայրում, որտեղ գետնատակը կազմված է մինչև 120 մ հզորությամբ վարդագույն տուֆից: Ունի դեկորատից ծառեր և մրգատու այգիներ: Տները քարկերտ են, թեք տանիքով: Խմելու ջուրը բերված է 4 կմ հեռավորությունից` Պեմզաշենի մոտից: Ունի տուֆի` գործնականում անսպառ պաշարներ: Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Ալեքսանդրապոլի գավ-ի մեջ: Տ է վերանվանվել է 31.05. 1946 թ: 1831-ին ուներ 114, 1897-ին` 617, 1926-ին` 575, 1939-ին` 608, 1959-ին` 627, 1970-ին` 570, 1979-ին` 442, 1989-ին`588 հայ բնակիչ, որևոնց նախնիների մի մասը այստեղ է եկել 1829-30 թթ Ալաշկերտի և Մուշի շրջ-ներից: Զբաղվում են հացագործությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: Գ-ի մոտ գտնվում էր Աշաղլը ավերակ բնակավայրը: Տ-ում կա մի մատուռ Թուխ Մանուկ անունով, որի շինարարության վրա օգտագործվել են 7-րդ և 10-11-րդ դդ-ի շենքերի քարերը: 1988 թ դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով եղել են մասնակի ավերածություններ: