Տոնաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տոնաշեն, (Тонашен, Tonashen) - Գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջ-ում, Մարտակերտ ք-ից 18 կմ հս-արմ, Թարթառ գետի միջին հոսանքի ձախ ափին, անտառապատ, գեղատեսիլ վայրում: Ըստ ավանդության` գ հիմնադրվել է Վաչագան թագավորի տոհմակից Տոնին (Դոնին), որի անունով էլ գ կոչվել է: Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի` Ջևանշիրի գավ-ի մեջ և 1890-ական թթ սկզբներին ուներ 35 տ` 247, 1908-ին` 361, 1987 թ` 65 տ` 140 հայ բնակչով: Զբաղվում են խաղողագործությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ: Ունի դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ: Գ.-ի եկեղեցին կոչվել է ս Գևորգ: 1988-94 թթ ընթացքում մղված հայ-ադրբեջանական կռիվների ժամանակ գ ենթարկվել է ավերածությունների`տալով մարդկային զոհեր: Այստեղ է ծնվել բժշկական գիտ դ-ր, պրոֆ Սարգիս Սարգսյանը: