Տոլորս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տոլորս, (Толорс, Tolors), Տլորս, Տլուս, Տղույք, Տոլարա, Տոլորք, Տուլորս, Տուլուս – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Սիսիանի շրջ-ում: Նախկինում``Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի գավ-ում, հնում, որ կոչվում էր Տոլորք, մտնում էր Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ի մեջ: Գտնվում էր Սիսիանի ք-ից 6 կմ հր, Տաթևից 21 կմ հս-արմ, Սիսիան գետի աջակողմյան Այրիգետ վտակի ձախ ափին, թաղված ուռենիների, խնձորենիների, տանձենիների, բալենիների և այլ ծառերի մեջ, արգավանդ հարթավայրում:

Կլիման ցուրտ է, օդը` առողջարար, խմելու ջուրը բերված է 2-3 կմ հեռավորությունից: Տորոլսի ջրամբարի կառուցման պատճառով գ նախկին տեղից 300 մ տեղափոխվել է մի փոքր ավելի բաձրադիր վայր: Տները նորակերտ են, թեք տանիքով: 1831-ին ուներ 88, 1897-ին` 905, 1907-ին`1000, 1926-ին` 740, 1939-ին` 730, 1959-ին` 377, 1970-ին` 344, 1979-ին` 288, 1989` 376 հայ բնակիչ: Միավորված էր Սիսիանի կաթնաանասնապահական տնտեսությանը: Զբաղվում են նաև հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ: Գ.-ում գործում էր Տեղական արդյունաբերության ձեռնարկությունների ևԴաստակերտի բժշկական տեխնիկայի գործարանի մասնաճյուղը: Ունի 8-ամյա դպրոց, գյուղերիտ 10-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, մշտական կինո, բուժկետ, անասնաբուժական կետ: Գ.-ի մոտ 1952-ին, Դաստակերտի ճանապարհը կառուցելիս, հայտնաբերվել են ոկսե ընկույզ, խաղողի ողկույզ, օղեր, ապարանջան, եղնիկի բրոնզե արձան: Ունի եկեղեցի (1861)` ս Հռիփսիմե անունով, խաչքարերով գերեզմանոց: Շրջակայքում պահպանվել են մի քանի գ-ատեղիներ:

Այստեղ են ծնվել պրոֆ., պրոֆ. Հ. Մ. Մինասյանը, Ա. Մ. Մինասյանը: Լինչի, Կովկասի 5- և 10-վերստանոց քարտեզներում Տ նշանակված է ԴՈՒԼՈՒՍ ձևով (տ), որը Բառարանի 2-րդ հ-ում Տ-ին հղվելու փոխարեն սխալմամբ գրվել է որպես առանձին գ` Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի գավ-ում: Սխալմամբ նշվել է, որ ԴՈՒԼՈՒՍ-ը ամենայն հավանականությամբ ԴԱՐԲԱՍ գ-ի անվան աղավաղումն է, սակայն ներկայացվել է ճիշտ` Տ-ի տեղադրավայրը` Տաթևից 21 կմ հս-արմ: