Տեղ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տեղ, (Тех, Tegh), Դեղ, Դեղի, Դըգ, Դըղ, Տեխ, Տեղեր, Տեղի, Տիղ, Տող - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ից 12 կմ հս-արլ Գորիս-Ստե փանակերտ ավտոճանապարհի վրա։ Հնում մտնում էր Մյունիք աշխ-ի Հաբանդ գավ-ի մեջ և, րստ հին հարկացուցակի (13-րդ դ)՝ Տաթևի վանքին տափս էր 12 միավոր (դրամ) հարկ։ Գ տեղադրված է բարձրա վանդակի վրա։ Տները նորաշեն են, հարմարավետ և ճաշակավոր։ 1831 թ ուներ 798, 1873-ին՝ 2285, 1897-ին՝ 2703, 1922-ին՝ 2669, 1926-ին՝ 2167, 1931-ին՝ 2775, 1939-ին՝ 2570, 1959-ին՝ 2213, 1 970-ին՝ 2197, 1979-ին` 2109, 1989-ին՝ 1755 հայ բնակիչ։ Զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի, ճակնդեղի, լո բու, կերային կուլտուրաների մշակությամբ և խաղողագործությամբ ու պտղաբուծու թյամբ։ Ունի հացի գործարան, Հայգորգ միավորման գորգագործական ֆաբրիկայի մասնաճյուղ, 2 միջնակարգ դպրոց (մեկը՝ հիմնադրված 1873 թ), 2 մսուր-մանկապարտեզ, մշակույթի տուն, 2 գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, տե ղամասային հիվանդանոց, ամբուլատորիա։ Գ-ի ս Գևորգ եկեղեցու մի մասր կառուցված է 4-5-րդ դդ, մյուսը՝ 1737-ին։ Գ֊ից 3 կմ հր–արլ «Սռնեղցի» կոչվող եկեղեցին է՝ կառուցված սրբատաշ բազալտից, գ-ում Մելիք֊ Բարխաղարյանի տունը (կառ 1783 թ)։ Հս–ում հին գերեզմանատունն է, որտեղ կան ուշագրավ խաչքարեր և տապանաքարեր։ 1927 թ Տ-ում պեղումներ է կատարել Ս. Տեր–Ավետիսյանր։ Տ-ում են ծնվել Սովետական Միության հերոս Արամայիս Սարզսյանր (1922-1944), մանկավարժ, պրոֆ. Սահակ Հայրապետյանը (1882-1943), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Անդրանիկ Բաղդասարյանը, իրանահայ գրող Եղիա Տեր-Հայրապետյանը(1833թ)։