Տարոնիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տարոնիկ, (Тароник, Taronik), Զեյվա Ադրբեջանական, Ջեյվա Թուրքական, Զեյ վա Թուրքի, Ջեյվա Վերին, Զեյվա Փոքր -Գյուղ ՀՀ Արմավիրի մարզում, նախկին Էջմիածնի շրջ-ում, էջմիածին ք-ից 8 կմ հր–արմ։ Տ է վերանվանվել 25.01.1978 թ։ Տե ղադրված է հարթավայրում, առանձնատները քարաշեն են, 1-2 հարկանի, հարմարա վետ ու բարետես, կից պարտեզներով ու բանջարանոցներով։ Գ-ը 1831 թ ունեք 658, 1873-ին՝ 492, 1922-ին՝ 339, 1931–ին՝ 560, 1950-ին՝ 248, 1970-ին` 1243, 1979-ին՝ 1448, 1989-ին՝ ՚1822 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Վանի, Բիթլիսի, Մուշի գավ-ներից, 1915-20 թթ։ Մերմաբուծությունից բացի զբաղվում են նաև այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ սպասարկման տաղավար, բուժմանկաբարձական կետ, ավտոմատ հեռախոսակայան։ Ունի անշուք եկեդեցի՝ ս Աստվածածին անունով։ Տ-ի արմ կողմում է գտնվում աշխարհահռչակ Մեծամոր բլուր-հնավայրր։ Այստեղ է ծնվել տնտ. գիտ. դ-ր, պրոֆ. Ց. Ծ. Մահտեսյանը (1928 թ)։