Տաշտուն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տաշտուն, (Таштун, Tashtun), Դաշտ, Դաշտոն, Դաշտոնք, Դաշտուն, Դաշտունի, Դեշտին, Թաշան, Թիշտի, Տաշտան, Տաշ տոն, Տեշտին - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին ՀԽՍՀ Մեղրու շրջ-ում, Մեղրի ք-ից 20 կմ հս-արմ, Մեղրի գետի ձախակողմյան Տաշտուն վտակի ձախ կողմում, սարալանջին։ Թաղված է բանջարանոցների մեջ, շրջակայքում կան անտառներ։ Կլիման ցուրտ է, օդը՝ առողջարար, առանձնատները 1-2 հարկանի են և բարեկարգ։ Մոտա կայքում կան հանքային աղբյուրներ։ Գ 1831 թ ուներ 23, 1873-ին՝ 147, 1897-ին՝ 311, 1922-ին՝ 470, 1926-ին՝ 500, 1931-ին՝ 621, 1939-ին՝ 580, 1959-ին՝ 495, 1970-ին՝ 342, 1979-ին՝ 343, 1989-ին՝ 259 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, կերային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի 8-ամյա դպրոց, մշակույթի տուն, գրադարան, ավտոմատ հեռախոսակայան, բուժկայան։ Այստեղ գործում էր ՀՀ տեղական արդյունաբերության նախարարության Գորիսի կոմբինատի արտադրամասը։ Ունի եկեղեցի՝ ս Ստեփանոս անունով (կառ 11-13-րդ դդ, վերանորոգված 17-րդ դ)։ Միջին դդ եղել է գրչության կենտրոն։ Գ այն ժամանակ մտնում էր Սյունիք աշխ-ի Արևիք գավ-ի մեջ և, ըստ հին հարկացուցակի, Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր (դրամ) հարկ։ 1781 թ հարկացուցակով տալիս էր 7650 դահեկան պտղի հարկ։