Տանձուտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տանձուտ, (Тандзут, Tandzut), Արմդլու, Արմըտլու, Արմթլու, Արմտլու, Արմուդլու, Արմուդլու Հայկական, Արմութլի, Արմութլու, Արմուտլու, Արմուտլու Ներքին, Արմուտլու Վերին - Գյուղ ՀՀ Արմավիրի մարզում, նախկին Արմավիրի շրջ-ում, նրա կենտրոնական մասում, Արմավիր (նախկին Հոկ տեմբերյան) ք-ից 8-9 կմ հր-արլ, հարթավայրում, թաղված մրգատու այգիների մեջ։ Տ է վերանվանվել 04.04. 1946 թ։ Առանձ նատները քարաշեն են, նորաձև ու հարմարավետ, որոնց կից կան պարտեզներ, բան ջարանոցներ։ Խմելու ջուրը՝ արտեզյան ջրհորերից, ոռոգելունը` Հոկտեմբերյանի (այժմ՝ Արմավիրի) ջրանցքից։ Գ 1831 թ ուներ 211, 1873-ին՝ 496, 1897-ին՝ 769, 1922–ին` 605, 1926-ին՝ 596, 1931-ին՝ 660, 1939-ին՝ 561, 1959-ին 1131, 1970-ին՝ 1389, 1979-ին՝ 1501, 1989-ին՝ 1679 բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Կարսի, Սուրմալուի, Մուշի գ-երից, մի մասն էլ հայրենադարձներ են Իրանից։ Կան նաև Շամշադինի, Թալինի, Անիի շրջ-ներից եկած վերաբնակիչներ։ Զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, կերային կուլտուրաների և խորդենու մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման ծառայություն, մսուր-մանկապարտեզ, հիվանդանոց, բուժկայան, դեղատուն, փոստի բաժանմունք։ Գ-ում գործում էր Արմավիրի շի նանյութերի և իրերի կոմբինատի երեսա պատման սալիկների արտադրամասը։