Տանձավեր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տանձավեր, (Тандзавер, Tandzaver), Ղարաբաբա, Տանզաներ, Տանգավեր, Տանծավայր, Տանծեվար, Տանծեվեր, Տանձավայր, Տանձավետ, Տանձավոր, Տանձթափա, Տանձթափաց, Տանձտապաց - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին Կապանի շրջ-ում, նրա հս կողմում, Կապան ք-ից 30-32 կմ հս-արմ, Քաշունի գետի հովտում, անտառապատ վայրում։ Հնում մտնում էր Սեծ Հայքի Սյունիք աշխ-ի Բաղք-Քաշունիք (հետագայում Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի) գավ-ի մեջ և, ըստ հին հարկացուցակի (13-րդ դ), Տաթևի վանքին տալիս էր 8 միավոր (դրամ) հարկ։ Գ-ը 1886 թ ուներ 75, 1919-ին՝ 173, 1926-ին՝ 55, 1931-ին 93, 1939–ին՝ 204, 1959-ին՝ 3 10, 1970-ին 246, 1979-ին 193, 1989-ին՝ 147 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումր, գրադարան, բուժկայան։ Գ-ի ս Ստեփանոս եկեղևցին թաղակապ շինություն է` կառուցված 15–րդ դ։ Շրջակայքում Սիջակարտ և Մաճ կոչվող վայրերում, պահպանվել են հնագույն բնա կատեղիներ, դամբարան–քարայրեր, դամբարանադաշտեր, որոնք վերաբերում են 3–րդ հազարամյակին (մ թ ա)։ Այստեղ հայտնարերված նյութերից ուշագրավ են գունավոր խեցեղենի մնացորդներր, բրոնզե թիթեղներից պատրաստված ուլռւնքնևրը և այլն։ Այստեղ 1620 թ Մեսրոպ արքեպիսկոպոսի օրոք օրինակվել է մեկ Ավետարան։