Տալվորիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տալվորիկ, (Талворик, Talvorik), Դալվորիկ, Եգուտուն, Եղուտուն, Էգուտուն, Թալհորիկ, Տալոր, Տալորի, Տալվորի, Տոլորի - Գյուղ Արմ Հայաստանում, Բիթլիսի նահ-ում, Սասունի Խուլփ (կամ Բուն Սասան) գվռկ-ում, Տալվորիկի գ-ախմբի կենտ րոնը։ Գ տեղադրված էր Մուշ ք-ից 35 կմ հր–արմ, Ֆռֆռքար լ-ան արմ ստորոտում, Տալվորիկի ձորի արլ եզրին, գեղադիր ու ան մատչելի վայրում։ Գ-ի մոտով է հոսում Սասնո գետի աջակողմյան Տալվորիկի ջուր վտակը։ Տ ուներ կամարակապ եկեղեցի՝ ս Սարգիս անունով, որին կից գործում էր նա խակրթական վարժարան (դարասկգբին` 21 սան)։ Մոտակայքում գտնվում էր մի հին ավերված բերդ։ 20-րդ դ սկզբներին ուներ 30-35 տ հայ բնակիչ, որոնք զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ և արհեստագործությամբ։ Տալվոոիկցինե– րը հմուտ երկաթագործներ էին։ Մշակում էին կորեկ, ցորեն, գարի, ծխախոտ, գլգըլ և հատապտուղներ։ Տաւվորրկցիները աշխատասեր, քաջ և կորովի մարդիկ էին։ 1893 թ թուրքական ջարդարարները, Տ երեք ամիս պաշարելուց հետո, պարտված հետ նա հանջեցին։ 20-րդ դ սկգբներին այստեղ կռիվները թուրքերի դեմ ղեկավարել է ազատամարտիկ Գևորգ Չավուշը։ 1894-95 թթ կռիվների ժամանակ թուրքերը Տ-ում և նրա շրջակայքում սպանել են ավելի քան 600 կանանց և կողոպտել ու հրկիգել 400 տ։ Ն. Ադոնցը Տ-ի մերձակայքում է տեղադրել Քղիմար բք։ Տ դատարկվել ու ամայացել է 1915 թ Մեծ եղեռնի ժամանակ։