Տաթևի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տաթևի վանք, (Татеви ванк, Tatevi vank),Դաթևա անապատ, Եվսաաթե, ս Եվսաաթեոս Առաքյալ, Ըսաաթե, Ստաթե, Սաաթեի Առաքելո վանք, ս Սաաթեի Աոաքելո վանք, Սաաթեի վանք, Սաաթե, Տաթև, Տաթևի անապատ, Տաթևու վանք, Տաաև, Տաաիվ - Վ ա ն ք ՀՀ Սյունիքի մարգում, նախկին Գորիսի շրջ-ի Տաթև գ-ում, հնում՝ Սյունիք աշխ-ի Ծղուկ գավ-ում։ Հետագայում մտնում էր Ելիգավետպոլի նահ-ի Զանգեգուրի գավ-ի մեջ։ Վանքը տեղադրված է գ-ի հր-արլ ծայրա մասում, Տաթևի գետի և ձախից նրան միա ցող անդնդախոր ձորի ուղղաձիգ ժայռի գա գաթի թեք հարթակի վրա, որն արհեստականորեն հարդարվել ու հարմարեցվել է շի նարարության համար։ Ենթադրում են, որ նախաքրիստոնեական շրջ-ում վանքի տեղում գոյություն Է ունեցել հեթանոսական մեհյան։ 4-5-րդ ւյդ այստեղ կառուցվել է մի անշուք քրիստոնեական եկեղեցի։ 839 թ Գավիթ եպիսկոպոսը Սյունիքի Փիլիպե իշխանից 10.000 դրամով գնում է վանքի տարածքը, իսկ 895 թ Հովհաննես եպիսկո պոսը Հայոց թագավոր Սմբատ Բագրատունու և Սյունիքի իշխանների օժանդակու թյամբ հիմնադրում է Պոդոս-Պետրոս եկե ղեցին, որի շինարարությունը ավարտվում է 906 թ։ 17-րդ դ այս եկեղեցուն արմ-ից կից ավելացել է զանգակատունը, որը հայ ճար տարապետության գլուխգործոցներից է։ 930 թ Սյունյաց Հակոբ եպիսկոպոսը ֆրան սիացի մի նկարչի ձեռքով նկարազարդել է տալիս եկեղեցու ներսի պատերը։

Համալիրի մյուս հուշարձանը ս Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, որը հիմնադրվեւ է 848 թ և հիմնավորապես վերակառուցվել 1295-ին՝ Սյունյաց եպիսկոպոս ու հայտնի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի նախա ձեռնությամբ։ Ենթադրում են, որ այս եկեղե ցու ճարտարապետը Մոմիկն է։

Ճարտարապետական մի հրաշալի կո թող է վանքի բակում, մուտքի մոտ գտնվող ս Աստվածածին երկհարկանի եկեղեցին՝ կառուցված 1087 թ։ Այն հիմնավոր վերակառուցման է ենթարկվել 1980-ական թթ։ Վանքի գավիթ–Արահը կառուցվել է 1043 թ։ ճարտարապետական հազվագյուտ կերտ– վածք է նաև համալիրի զարդը կազմող Գա վազան կամ ճոճվող հուշասյունը (10-րդ դ), որը տեղադրված է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց այղ։ Այն ութանիստ քարեղեն մի պրիզմա է՝ գլխին քանդակազարդ խաչ։ Պողոս-Պետրոս տաճարի հր մուտքի առջե է գտնվում մեծ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու գերեզմանը, որի վրա 1787 թ կառուցվել է մատոա-դամբարանը։ Համալիրի մեջ են մտել նաև տարբեր ժամանակներում տըն– տեսական և կենցաղային նպատակների համար կառուցված միաբանների խուցերը, մատենադարանը, պահեստները, հյուրա տները են։ Ողջ համալիրը, ձորահայաց մա սից բացի, շրջապատված է եղել հղկված քարերով շարված բարձրաբերձ ու ամրա կուռ, բրգավոր պարիսպներով։ Շինարարության մեջ օգտագործված են մեծաքանակ տուֆ և բազալտ՝ կրաշաղախով։

Տ վ-ի վերելքն սկսվում է 9-րդ դ կեսերից, երբ այն ղարձավ Սյունյաց եպիսկոպոսության կենտրոնը։ Վայելելով Բագրատունի թագա վորների և Սյունյաց իշխանների հովանա վորությունը՝ վանքը դարավերջին ձեռք է բերում մեծ թվով գ-եր. ուներ կալվածքներ, վարելահողեր, այգիներ, խոտհարքներ, ձիթհաններ, ջրաղացներ, խոշոր ու մանր եղջերավոր անասուններ, ձիեր, ջորիներ։ Գոյացած Եկամուտները ծախսվում էին մեծաթիվ միաբանների վրա, կատարվում էին շինարարական ու վերանորոգչական աշ խատանքներ, կառուցվում աղբյուրներ, անց էին կացվում ոոոգիչ առուներ ու ջրանցք ներ։ 9– 10-րդ դդ Տ վ ուներ շուրջ 50 սեփա կան գ-եր, իսկ Սյունիքի տարածքում նրան հարկատու բնակավայրերի թիվը հասնում էր 677-ի։ 17-18-րդ դդ Հայաստանում ստեղծված քաղաքական անբարենպաստ պայմանների պատճառով, հարկատու գ-երի թիվը նվազում ու հասնում է 260-ի, որից ստացված միայն պտղի հարկը կազ մում էր մոտ 600.000 պարսկական շահի (մեկ շահին հավասար էր 0,25 ֆրանկի)։

9-10-րդ դդ Տ վ առանձին հոգևորական ների թույլ տված չարաշահումները և բռնու թյունները առիթ են տվել նրան ենթակա գ֊երի գյուղացիների ըմբոստությանը, որը երբեմն կրել է բացահայտ ապստամբու թյան բնույթ։ Տաթևը Հայաստանի ամենա– խոշոր կրոնական հաստատություններից ու գիտական կենտրոններից էր, որտեղ միայն հոգևորականների թիվը 500-ից ավելի էր։ Վանքի գիտամանկավարժական գործու նեությունը ծավալվել է վաղ միջնադարից սկսած։ 5-բդ դ Սյունյաց Անանիա եպիսկո պոսի ջանքերով այստեղ բացված դպրոցի վերակացուն Բենիամինն էր, որին Սահակ Պարթև կաթողիկոսն ու Սէսրոպ Մաշտոցը հանձնարարելէին մեկնել Ս Գիրքը։ Հետա գայում իրենց գիտական բեղմնավոր գոր ծունեությունն են ծավալել Պետրոս և Մաթոաաղա եպիսկոպոսները։ 8-րդ դ այստեղ է ապրել ու ստեղծագործել Մովսես եպիսկո պոսի աշակերտ Ստեփանոս Սյունեցին, որը գրել է Ս Գրքի զանազան հատվածների մեկնություններ, ճառեր, շարականներ, մե ղեդիներ ու երաժշտական շատ գործեր։ 9-րդ դ վանքի առաջնորդ Հովհաննես եպիսկո պոսը նորոգում և ընդարձակում է վանքի համալիրը՝ «զի անպատշաճ էր այնպիսի մեծ մայրաքաղաքի եւ աշխարհագումար ժողովարանի՝ առանց մեծ կաթողիկեի լի նել»։ Վանքը այդ ժամանակ հայտնի էր «ծովամաւոոյց, անյաղթ» փիփսոփաներով, երաժիշտներով, «բանիբուն» վարդապետնե րով, նկարիչ-ծադկողներով, գրիչներով և ձե ռագրական արվեստի հմուտ վարպետներով։ Տ վ-ի գործունեությունը մի առանձին լիցք է ստանում 13-րդ դ Սյունյաց մետրոպո լիտ ու պատմիչ Ստեփանոս Օոբելյանի ժա մանակ։ Օոբելյանը իր եռանդուն գործու նեությամբ սանձահարում է Սյունիքի հո գևոր կենտրոնների միջև ծագած վեճերը, թարմացնում է վանքի միաբանությունը, մի ջոցներ է տրամադրում գրչության արվեստի զարգացման համար, ավելացնում է մատենադարանի ձեռագրերի և արխիվային վա վերագրերի թիվը։ Տ վ-ի լավագույն ավանդ ները շարունակվեցին նաև 14-15–րդ դդ անվանի գիտնականներ Հովհան Որոտնեցու, Առաքել Սյունեցու, Գրիգոր Տաթևացու և մյուսների ժամանակ։ 14-րդ դ Տաթևը հա մահայկական խոշորագույն ոաամնագիտական հաստատություն էր, որտեղ 1390–1435 թթ գործել է բարձր տիպի համալսարան։ Այդ ժամանակ արդեն Տ վ-ի միաբան ների ու գիտնականների թիվը հասնում էր 1000-ի։ Տ վ-ի համալսարանն ունեցել է 3 բաժին՝ ուսումնարան, ներքին և արտաքին գրոց, գրչության արվեստի և երաժշտու թյան։ Առաջին բաժնում դասավանդվել են փիլիսոփայություն, ճարտասանություն, քե րականություն, մանկավարժություն, լեզուներ, գրականություն և պատմություն, երկ րորդում՝ գեղագրություն, մանրանկարչու թյուն և գրչության արվեստ, իսկ երաժըշտության բաժնում ուսումնասիրում էին երգ, երաժշտություն և երաժշտության տեսություն։ Այստեղ ստեղծագործող գիտնական ները, գիտությունների տարբեր բնագավառ ներին վերաբերող ստեղծագործություննե րից ու թարգմանություններից բացի, գրում էին նաև դասավանդվող առարկաների դա սագրքեր։ Համալսարանն ունեցել է իր կա– նոնադրությունր և ոաումնագիտական աս տիճանավորումը։ Այստեղ ուսանելու էին գափս Հայաստանի ամենատարբեր վայրե րից, Կիլիկիայից, Ղրիմից ևն։ Աշակերտնե րի թիվը երբեմն հասնում էր 300-ի։ Ուսման տևողությունը 7 տարի էր։ Համալսարանը պատրաստում էր նաև բարձրաստիճան հոգևորականներ։ Որպես կրթական ու գի տական խոշորագույն կենտրոն՝ ուներ իր հարուստ մատենադարանը։

Պահպանվելեն Տ վ-ում գրված կամ Տ վ-ի Մատենադարա նին պատկանող բազմաթիվ Աստվածաշնչեր, Ավետարաններ, Մաշտոցներ, Քարոզգրքեր, ճաշոցներ, ժամագրքեր (9-17-րդ դդ), գիտական ժողովածուներ ևն։ Թե ինչ պիսի ձեռագրական հարստություն է ունեցել Տ վ-ը, երևում է այն փաստից, որ սեւջուկ թուրքերը 1170 թ մի արշավանքի ժամանակ այստեղ ցիրուցան են արել ու ոչնչացրել 10.000 ձեռագիր և բազմաթիվ եկեղեցական մասունքներ։ Օտարերկրյա հրոսակախմբե րի պատճսաած ավերածություններից բա ցի, վանքը հաճախ տուժել է նաև ահեղ երկ րաշարժերից։ Վանքի տարածքում մեծ ավերմունքներ են տեղի ունեցել հատկապես 1840 թ հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 28-ը տևած և 1931 թ երկրաշարժերի ժամա նակ։ 1435 թ մոնղոլների արշավանքի ժամա նակ վանքր փլատակների վերածվեց, կողոպտվեց, իսկ կենդանի մնացած միաբան ները ցրվեցին տարբեր տեղեր։ Թուրքմենա կան վաչկաստւն ցեղերի տիրապետության և պարսկա-թուրքական ավերիչ պատե րազմների ժամանակ (15–19-րդ դդ) Տ վ-ի գործունեությունը լավագույն դեպքում ար տահայտվում էր անշուք միաբանության և փոքրիկ դպրոցի գոյությամբ։ Վանքի հիմ նադրման ե անվանման մասին կան մի քա նի ավանդություններ։ Մի դեպքում այն կա պում են Եվստաթե Առաքյալի (1-ին դ), մեկ այլ դեպքում՝ «Գ–ահնամակում»–ամ հիշատակված «Տաթևյանք» անձնանվան հետ։ Ասում են նաև, որ իբր վանքի կառուցումից հետո, քարագործ վարպետը, դիմելով ներ քևում գտնվող բանվորներին, 2 տաշեղ է պահանջում, հետո համբուրում է դրանք ու ասում՝ «Հոգին Սուրբ տաթև», և վանքի անունը մնում է Տ։ Ղ. Ալիշանը անվան ծագումը կապում է ս Թադեի անվան հետ։