Տաթև

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Տաթև,(Татев, Tatev), Ստատև, Տատև, Տատիվ - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում, նախկին ՀԽՍՀ Գորիսի շրջ-ում, նրա հր-արմ կողմում, Գորիս ք-ից 10-12 կմ հր– արմ, Որոտան գետի աջ կողմում, բարձրադիր սարահարթի վրա։ Ունի գեղեցիկ դիրք, լ-նային կլիմա, քարաշեն 1-2 հարկա նի հարմարավետ ու ճաշակավոր առանձնատներ։ Խմելու ջուրը բերված է 12 կմ հեռավորությունից ջրատարով։ Նախկինում մտնում էր Ելիզավետպոլի նահ-ի Զանգեգուրի գավ-ի մեջ և 1831 թ ուներ 313, 1873– ին՝ 1326, 1897-ին՝ 1971, 1926-ին՝ 1958, 1931– ին՝2058, 1939-ին՝ 2096, 1959-ին՝ 1376, 1970– ին՝ 1408, 1979-ին՝ 1096, 1989-ին՝ 913 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ և բանջարաբուծությամբ ու պտղաբուծությամբ (տանձ, խնձոր)։ Գ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի պալատ` 400 տեղանոց հանդիսասրահով, գրադարան՝ ընթերցասրահով, ավտոմատ հեռախոսակայան, կապի նորաշեն բաժանմունք, հիվանդանոց (ծննդատուն), անասնաբուժարան։

Տաթևը Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Հիմնադրվել Է վաղ միջնադարում (4-րդ դ)։ 8-րդ դ վերջերից Սյունիքի եպիսկոպոսության աթոռանիստն էր և Ծղուկ գավ-ի աչքի ընկնող բնակավայրը, որն աղբյուրներում անվանված է նաև ք։ Հակոբ եպիսկոպոսի ջանքեյտվ 932 թ Ձագեձորի գետակից հանված առուն ոռոգում էր գ-ի և Տաթևի վանքի հողատարածությունները։ Այն ժամանակ Տ, ուրիշ շատ գ-երի հետ, պատկանում էր Տաթևի վանքին և վճարում էր 10 միավոր (դրամ) հարկ։ Նոր հարկացուցակով (1781 թ) հարկի չափը 10 դահեկան (պտղի) էր։ 19-րդ դ գ-ի տերը Սելիք Մանուչարն էր, որր, Ղ. Ալիշանի կարծիքով, Օրբելյանների սերնդից էր։ Գ-ի եկեղեցին կոչվում էր Մինաս, որի խորաններից մեկում կար աղբյուր։ Եկեղեցին կառուցված է 1646 թ։ Գ-ի մոտ է գտնվում Տաթևի հռչակավոր վանքը, ադբյուր-հուշարձանը (կառ 1745 թ), իսկ Որոտանի վրա Սատանի կամուրջը և այլ հնություններ։ Տ ի բնակիչները ըմբոստ ու ինքնասեր մարդիկ են, նրանք ակտիվ մասնակցություն են ցույց տվել 9-10-րդ դդ Տաթևի վանքի դեմ ծագած խռովություններին, ինչպես նաև պայքարել են ցարական չինովնիկների կամայականությունների դեմ 19-րդ դ 80-ական թթ։ 16-րդ դ մինչև 19-րդ դ սկգբները՝ պարսկական տիրապետության ժամանակ, Տա թևը Տա թևի մահալի կենտրոնն էր։ Տ-ում է ծնվել Սովետական Միության հերոս Ս. Ս. Առաքելյանը (1911-1943)։