Վերնաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վերնաշեն, (Вернашен, Vernashen) Բաշգյուդ, Բաշքենդ, Բաշքյանդ – Գյուղ ՀՀ Վայոց ձորի մարզում (04.12.1995 թ), նախկինում Եղեգնաձորի շրջ-ում, Եղեգնաձոր ք-ից մոտ 5 կմ հս-արլ, լ-նալանջի վրա։ Նախկինում մտնում էր Երևանի նահ-ի Շարուր-Դարալագյազի գավ-ի մեջ։ Վ է վերանվանվել 10.9.1946 թ։ Թաղված է մրգատու այգիների և բանջարանոցների մեջ։ Կլիման ցամաքային է, խմելու ջուրը՝ լավորակ։ Առանձնատները 1-2 հարկանի են, մեծ, ընդարձակ, ճաշակով և հարմարավետ։ 1831 թ ուներ 91, 1897-ին՝ 594, 1926-ին՝ 590, 1939-ին՝ 809, 1959-ին՝ 812, 1970-ին՝ 1073, 1979-ին՝ 1137, 1989-ին՝ 1228 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավ-ների գ-երից, մի մասը՝ Սալմաստի Սավրա գ-ից 1828-29 թթ։ Զբաղվում են այգեգործությամբ, պտղաբուծությամբ, անասնապահությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտես– վարման։ Ունի 8-ամյա դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան, կենցաղի նոր տուն, ավտոմատ հեռախոսացանց։ Այստեղ էր գտնվում կոշիկի «Մասիս» արտադրական միավորման մասնաճյուղը։ Գյուղամիջի ս Հակոբ եկեղեցին 17-րդ դ է, որի պատերի շարվածքում կան 13-14–րդ դդ շինության և խաչքարերի (մեկը 1277 թ) բեկորներ։ Ոմանք նույնացնում են Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Սարկողովք գ-ին։