Վերիշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վերիշեն, (Веришен, Verishen) Գեդիշա,Երիշեն, Հին Գորիս, Վերինշեն - Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Գորիսի շրջ-ում, Գորիս ք-ի հս-արմ կողմում, Գորիս գետի վերին հոսանքի կա-նաչապատ ձորամիջում։ Կլիման զով է, խմելու ջուրը՝ բավարար, տեղումները չափավոր։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ, որոնց կից կան պտղատու այգիներ ու բանջարանոցներ։ Առանձնատներից մեկը կառուցված է 1658 թ։ 1897 թ ուներ 351, 1926-ին՝ 866, 1939-ին՝ 918, 1959-ին՝ 1149, 1970-ին՝ 1669, 1979-ին՝ 1727, 1989-ին՝ 1859 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ և դաշտավարությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական -մասանավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Եկեղեցին՝ ս Նորակունք (կոչվում է նաև ս Հռիփսիմե), կանգուն է, վերակառուցվել է 1621 թ։ Վերաբացումն ու օծումը 1994 թ հու-լիսին կատարել է Կանադայի Հայոց թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը. որը և հոգացել է եկեղեցու վերա-նորոգման ծախսերը։ Մյուս եկեղեցին անշուք է և գտնվում է գ-ի հին թաղում։ Գ-ի շրջակայքում կան Ավիդարա, Ռաբասբակեր, Ղոշաքար, Սինդարն անուններով գ-ատեղիները։ Գ-ի մոտ, ժայռի վրա կա հայերեն արձանագրություն, որից վերև՝ 2 տող արաբերենին նման արձանագրություն, որը ըստ Ս. Բարխուդարյանի՝ կարող է պահլավերեն լինել։ Վ այժմ համարյա միացել է Գորիս ք-ին։