Վեդի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վեդի, (Веди, Vedi, Բեյուկ Վեդի, Բեյուք Վեդի, Բոյուք Վեդի, Վեդի Մեծ, Վեդի Վերին, Վետե, Վետի – Քաղաք, քաղաքատիպ ավան, ՀՀ-ում, Արարատի մարզում նախկին Արարատի վարչական շրջ-ի կենտրոնը, նրա արլ կողմում, Ուոծհ լշ– ի ծայր հր-արլ փեշերին, Վեդի գետի աջափնյա սարավանդում, այդեվետ ու կանաչախիտ վայրում։ Վ է վերանվանվել Օ4.04.1946 թ։ 3.12.89 թ Վ քտա-ի տարածքի մեջ են մտցվել Գոլովան և Դաշտաքար գ–երը:

Մեկ-երեք հարկանի քարաշեն, գեղեցիկ ու հարմարավետ առանձնատներից բացի, Վ-ում հատկապես վերջին տասնամյակում կառուցվել են բնակելի, հասարակական և մշակութային նշանակության բազմաթիվ շենքեր։ Այստեղ նույնպես շինարարության մեջ գերազանցում է վարդագույն տուֆը։ Վ ապահովված է խմելու և տեխնիկական ջրով։ Կլիման շոգ է, տափաստանային։ 1931 թ ուներ 1244, 1897-ին՝ 2798, 1926-ին՝ 1839. 1937-ին՝ 2830, 1959-ին՝ 3581, 1970-ին՝ 6165, 1979-ին՝ շուրջ 7900, 1989-ին` 10757 գերազանցապես հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Վանի, Շատախի, Մուշի գ-երից 1915-20 թթ, իսկ նոր ժամանակներում այստեղ զգալի թիվ են կազմում նաև Մարտունու, Սիսիանի և Եղեգնաձորի շրջ-ներից եկած վերաբնակիչները։Վ ունի հացի, կաթի վերամշակման գործարաններ, կենցաղսպասարկման արհեստանոցներ, շինանյութերի և շինարարական իրերի կոմբինատներ, ջերմատնային տնտեսություն, ցածրավոլտ սարքավորումների գործարան. «Հայգորգ» միավորման մասնաճյուղ։

Զբաղվում են բանջարաբոստանային և կհրային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Վ-ում գործում են 4 միջնակարգ դպրոցներ, որոնցից մեկը հիմնադրվել է 1880-ական թթ սկզբներին։ Ունի նաև երաժշւոական, գեղարվեստի ու մարզական դպրոցներ, մշակույթի տուն, կինոթատրոններ, գրադարաններ, փոստ-հեռագրատուն, ավտոմատ հեռախոսացանց, մսուր-մանկա– պարտեգ, շրջանային մանկական կոնսուլտացիա, պոլիկլինիկա, հիվանդանոց, դեղատուն, շտապ օգնության և սանիտարական հակահամաճարակային կայաններ, հայրենագիտական թանգարան, տպարան, առևտրի կենտրոն, հանրախանութ ևն։ Օգտվում է բնական գազից, ունի ջրմուղ-կոյուղու ցանց և կենտրոնական ջեռուցում։ Վ-ում կանգնեցված են ք-ի մուտքը խորհրդանշող հուշարձանը և 1941-45 թթ պատերազմում զոհ-վածների հիշատակը հավերժացնող նվիրված հուշարձանը։ Ք-ի մոտ կան հանքային աղբյուրներ, որոնց ջուրը տեղափոխվում է Երասխ և թողարկվում «Արարատ» հանքային ջուր մակնիշով։ Ենթադրում են, որ Վ պարսկերեն նշանակում է «կիրճ»։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների պատճառով այստեղ են բռնագաղթել 142 տ՝ 561 անձ հայեր։