Help someone in Armenia today by giving them a micro business loan!

Վարսեր

From Armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարսեր, (Варсер, Varser), Չըռչըռ, Չըրչըր, Չըրջըր, Չիրչիր, Չռչըռ, Չռչռ, Չրչըր, Չրչու, Սութոքյան, Սուտուկուլյան, Վարզել, Վարսել, Վարսեր-Սուտոկյան - Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Սևանի շրջ-ում, Սևան ք-ից փոքր-ինչ հր-արմ, Հրազդանի ցամաքած հունի հովտում, լ-նալանջի վրա։ Վ է վերանվանվել 26.04.1946 թ։ Կլիման ցուրտ Է, առողջարար։ Առանձնատները 1-2 հարկանի են, քարաշեն ու հարմարավետ։ Խմելու և ոռոգելու ջուրը սակավ Է։ 1831թ ուներ 126, 1897-ին՝ 778, 1926-ին՝ 1225, 1939-ին՝ 1452, 1959-ին՝ 1458, 1970-ին 1616, 1979-ին՝ 1474, 1989-ին՝ 1524 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի ու Մակուի շրջ-ների գ-երից 1828թ և Արմ Հայաստանի Բայազեա ք-ից 1829 թ։ Անասնապահական տնտեսություններն զբաղվում են նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Գ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, մսուր-մանկա– պարւոեզ, բուժկայան, կենցաղսպասարկման տաղավար։ Ունի անշուք եկեղեցի՝ ս Ստեփանոս անունով (կաո 19-րդ դ), որի պատերի մեջ ագուցված են 12-14-րդ դդ բարձրարվեստ խաչքարեր։ Գերեզմանոցում կան 1593, 1661, 1679, 1705, 1708 թթ խաչքարեր ու գերեզմանաքարեր։ Գ-ի արմ եզրին գտնվում Է Ծաղկավանք անշուք, կիսավեր եկեղեցին, որի շուրջը կան մի քանի խաչքարեր` մեծ մասը անթվակիր։ Խաչքարերից մեկը կանգնեցված Է 995 թ։ Վ հիշատակում Է Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դ); ըստ որի՝ Աշոտ Բ Բագրատունին (914-28) այս գ մի քանի այլ բնակավայրերի հետ նվիրել է ս Առաքելոց եկեղեցուն։ Այստեղ Է ծնվել գրիչ ու մանրանկարիչ Առաքելը, որը 1601 թ ընդօրինակել Է Ավետարան։ Ըստ ավանդաթյան՝ գ-ի անունը առաջացել Է այսպես, մի աղջիկ անզգուշորեն ընկնում Է գետը և խեղդվում։ Անցորդները նկատելով ջրի երեսին փռված աղջկա մազերը, աղաղակում են՝ «Վարսե՜րը, վարսե՜րը»։ Դրանից հետո գ կոչվում է Վ :




Personal tools
Namespaces
Variants
Actions
Navigation
Databases
Toolbox