Վարդենուտ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդենուտ, (Варденут, Bardenut), Շիրակալա, Շիրաղալա, Շիրաղալե, Շիրաղալա, Վարդինուտ- Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում (04.12.1995 թ), նախկինում Ապարանի շրջ-ում: Ապարան ք-ից 9-10 կմ հր, Արագած լ-ան հր-արլ լանջին: Երևան-Ապարան ավտոմայրուղու ձախ կողմում, կանաչապատ հարթավայրում։ Առանձնատները քարաշեն են, նորաձև ու հարմարավետ։ Ունի զով, ամառանոցային կլիմա։ Խմելու ջուրը բերվում Է խողովակաշարով 5 կմ հեռավորությամբ Արագած լ-ան աղբյուրներից:Վ Է վերանվանվել 15.07.1946 թ։ 1831 թ ուներ 314, 1897-ին՝ 961,1926-ին՝ 883, 1939-ին՝ 1172, 1959-ին՝ 756, 1970-ին՝ 964, 1979-ին՝ 699, 1989-ին՝ 696 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի տարբեր շրջ-ների և Արմ Հայաստանի Ալաշկերտի ու Մուշի գավների գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։Գ-ում գործում Էր Երևանի տրիկոտաժի N°1 արտադրական միավորման մասնաճյուղը։ Ունի սև, սրբատաշ տուֆով կառուցված եկեղեցի (19 րդ դ), հր-արմ-ում պահպանվել են մի հին ամրոցի հետքերը։ Սխալ գրելաձևով՝ Վարդենուշ։