Վարդենիս քաղաք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդենիս քաղաք, (Варденис кахак, Vardenis Town) Բասարգեչար, Բասարքեչար, Գեդամաբակ, Վասակաշեն - Քաղաք (քաղաքատիպ ավան) ՀՀ-ում, Գեդարքունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին վարդենիսի վարչական շրջ-ի կենտրոնը։ Գտնվում է կանաչախիտ հարթավայրում, Մասրիկ գետի հովտում։ Ունի մեղմ, ամառանոցային կլիմա։

Ապահովված է խմելու սառնորակ ջրով։ Բազմահարկ ու նորակառույց հասարակական, պետական և մշակութային նշանակության շենքերից բացի, ք-ի տարածքում շատ նշանակալից տեղ են գրավում նաև 1-3 հարկանի քարաշեն, գեղեցիկ ու հարմարավետ առանձնատները, որոնց մեծ մասը ունեն բան-ջարանոցներ և խնձորի ու տանձի այգիներ։ Վ է վերանվանվել 11.06.1969 թ։ 1831 թ ուներ 178, 1897-ին՝ 2193, 1926-ին՝ 3468, 1959-ին՜ 6322, 1979-ին՝ 11549, 1989-ին՝ 13905 բնակիչ։ Ք-ի տնտեսության մեջ կարևոր տեղ է գրավում արդյունաբերությունը։ Այստեղ գործում էին Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասնաճյուղը, հացի, պանրի, գարեջրի գործարանները, գորգագործական ֆաբրիկան, Աբովյանի երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի մասնաճյուղը, սարքաշինական գործարանը և այլ արտադրական միավորումներ։ Ք-ի անասնապահական տնտեսություններն զբաղվում են նաև հացահատիկի, կերային կուլտուրաների և ծխախոտի մշակությամբ: 1991 թ անցել են մասնավոր-գյուղացիական և կոլեկտիվ տնտեսվարման։

Վ ուներ 2 մշակույթի պալատ, կի-նոթատրոն, ժողստեղծ. տուն, գրադարան, նորակառույց մարզադաշտ, սպորտդահլիճներով, լողավազանով և վոլեյբոլի հրապարակով, 2 հյուրանոց, 5 մանկապարտեզ, մարզադպրոց, 4 միջնակարգ, գեղարվեստի և երաժշտական դպրոցներ։ Ունի պոլիկլինիկա, ատամնաբուժարան, դեղատներ։ Վերջին մի քանի տարում Վ-ում շարք են մտել մեկ տասնյակից ավելի բնակելի շեն-քեր և մշակութային կառույցներ։ Նոր բնակարաններ են ստացել շուրջ 250 ընտանիք, կառուցվել են մսուր-մանկապարտեզի, դպրոցի, կինոթատրոնի շենքերը ևն։ 1983 թ բացվել է Համբարձումյանների տուն թանգարանը։ Վ ավտոմայրուղով կապված է Երևանի հետ, իսկ Սևան-Շորժա-Սոթք երկաթուղու շարունակությունը հասնում է մինչև Վ։Վ Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Այստեղ հայտնաբերվել են բրոնզի դարի մի քանի տասնյակ դամբարաններ։ Հայկական աղբյուրներում հիշատակված է վաղ միջնադարից։ Ղ Ալիշանի ենթադրությամբ՝ այստեղ է գտնվել իշխան Վասակ Գաբուռի ապարանքը, դրա համար էլ բնակավայրը անվանվել է նաև վասակաշեն։ Ս Աստվածածին եկեղեցին կառուցված է 1902-10 թթ, ըստ երևույթին՝ ավելի հնից գոյություն ունեցած եկեղեցու տեղում։ Ունի խաչաձև հատակագիծ և սլացիկ գմբեթ, որի թմբուկի վրա կան երկարավուն լուսամուտներ։ Շենքը կառուցված է գունագեղ և սրբատաշ բազալտով, ունի 3 կամարակապ դռներ։ Բակում կան գերեզմաններ, գեղազարդ խաչքարեր, ու տապանաքարեր (15– 18-րդ դդ)։ Այստեղ մինչև 19-րդ դ վերջերը պահվում էին մի քանի ձեռագիր ու հին տպագիր գրքեր։ Եկեղեցու բակում թաղված են ժամանակագիր Հովհաննես Ծարեցին (16-րդ դ) և Մարգիս Վարդապետը։ Այստեղ են ծնվել գիտ վաստակավոր գործիչ, բան գիտ դ-ր, պրոֆ Համազասպ Համբարձումյանը (1880-1965), փիլ գիտ դ-ր, պրոֆ Արամայիս Կարապետյանը և ուրիշներ։