Վարդենիս

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդենիս, (Варденис, Vardenis), Գյուլլիջա, Գյուլլուջա, Գյուլյուջա, Գուլուջա, Վարդաշեն, Վարդենի, Քյուլլիճե, Քյուլլուճե, Քյուլլուջա - Գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում (04.12,1995 թ), նախկին Ապարանի շրջ-ում, նրա հս-արլ կողմում, Ապարան ք-ից 3 կմ հր-արլ, Քասաղ գետի աջակողմյան վարդենիս վտակի կանաչապատ ափին։ Ունի զով, առողջարար կլիմա և խմելու սառնորակ ջուր։ Առանձնատները քարաշեն են, հարմարավետ և ճաշակով։

1831 թ ուներ 248, 1897-ին՝ 1068, 1926-ին՛ 1190. 1939-ին՝ 1347, 1959-ին՝ 706, 1970-ին՝ 623, 1979-ին՝ 562. 1989-ին՝ 673 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի, Բայազետի, Բասենի, Մուշի, Վանի և Պարսկահայաստանի Խոյի գավների գ-երից 1828-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի և բանջարանոցային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Գ ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, բուժկայան, տրիկոտաժի արտադրության մասնաճյուղ։ Եկեղեցին (ս Աստվածածին) կառուցված Է 19-րդ դ։ Գ-ում Է գտնվում նաև Յոթվերք մատուռը։ Շրջակայքում կան գ-ատեղիներ։ Ղ. Ալիշանը սրա Գյուլլիջա տարբերակի հետ Է նույնացրել Կիրակոս Գանձակեցու (13-րդ դ) հիշատակած Վարդենիս և Զաքարիա Քանաքեռցու (18-րդ դ) հիշատակած Վարդաբլուր գ-երը։