Վարդենիկ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդենիկ, (Варденик, Vardenik) Ազնվաձոր, Գեղաձոր Ներքին, Գյոզալդարա, Գյոզալդարա Ներքին, Գյոպալտարա, Գյուզելդերե, Կյոլզելտերե - Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Մարտունու շրջ-ում, նրա հս-արլ կողմում, Վարղենիս գետի ափին, Մարտունի ք-ից 10-11 կմ արլ, Սևանա լճի ափամերձ շրջ-ում, մեղմաթեք սարահարթի վրա։ Ունի մեկ և ավելի հարկանի քարաշեն, բարեկարգ ու հարմարավետ առանձնատներ, որոնց կից կան խնձորենիների ու տանձենիների այգիներ և բանջարանոցներ։ Ունի առողջարար կլիմա, խմելու ջուրը՝ տեղի աղբյուրից։ Վ Է վերանվանվել 07.12.1945 թ։ 1831 թ ուներ 560, 1897-ին՝ 3016, 1926-ին՝ 4693, 1913-ին՝ 5198, 1959-ին՝ 5236, 1970-ին՝ 8126, 1979-ին՝ 8296, 1989–ին՝ 7956 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի և Արմ Հայաստանի Ալաշկերտի ու Մուշի գ-երից 1827-29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, հացա-հատիկի, կերային կուլտուրաների, կարտոֆիլի, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական–մսանավոր և կոլեկտիվ տնտեսվարման։

Գ ունի 3 միջնակարգ և 1 հեռակա հանրակրթական դպրոց, 2 մշակույթի տուն, որոնցից մեկը ունի ,800 տեղանոց դահլիճ՝ պտտվող բեմով երաժշտական դպրոց, կենցաղի տուն, ավտոմատ հեսախսային ցանց, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, դեղատուն, հիվանդանոց։ Այստեղ գործում էր «Հայբյուրեղապակի» արտադրական միավորման Վ-ի բաժանմունքը։ 1956-1980 թթ Վ-ում լույս Է տեսել «Վարդենիկ» թերթը։ Եկեղեցին կոչվում է ս Աստվածածին (9-13– րդ դդ), ունի հին գերեզմանոց՝ ուշագրավ տապանաքարերով ու խաչքարերով (13-17– րդ դդ) և մատուռ (Թուխ Մանուկ)։ Գ-ի շրջակայքում կան գ-ատեղիներ, հնավայրեր, ժայռապատկերներ։ Այստեղ են ծնվել պատմ գիտ դ-ր, պրոֆ Հայկ Ղազայանը (1930 թ) և ֆիզմաթ գիտ դ-ր, պրոֆ Իշխան Ավետիսյանը։