Վարդաշատ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդաշատ, (Вардашат, Vardashat) Կաշխա, Կաշկա, Ղաշխա, Ղաշղա, Բաշխա Գյուղ ՀՀ Արարատի մարզում (04.12.1995 թ), նախկին Արարատի շրջ-ում, նրա հր-արլ կողմում, Արածոգետ գետի վերին հոսանքի աջ կողմում, սարալանջի վյրա։ Վ է վերանվանվել 10.09.1948 թ։ Դիրքը գեղեցիկ Է, խմելու ջուրը ստացվում է ջրմուղով, 2 կմ հեռավորությունից։ 1831 թ ուներ 73, 443, 1959-ին՝ 200, 1970-ին՝ 195, 1979-ին՝ 173, 1989-ին՝ 173 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները գաղթել են Պարսկահայաստանի Խոյի Սալմաստի գավներից, 1828–29 թթ։ Զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ և հողագործությամբ։ 1991 թ անցել են գյուդացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Գ ունի տարրական դպրոց, ակումբ, բուժկայան, մի անշուք կիսավեր եկեղեցի։ Գ-ից 2 կմ հս կա գ–ատեղի։