Վարդանիձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդանիձոր, (Варданидзор, Vardanidzor), Վարդանաձոր, Լեկ, Լեք, Լոկ, Լոք, Սեիդդլար, Սեյդլար, Վարդանազուր Առաջին, Վարդանաձոր Առաջին, արդանաձոր Ներքին, Վարդանիձոր, Վարտանազուր Առաջին, Վարտանաձոր, Վարտանաձոր Ներքին, Վթանաձոր, Վրանաձոր – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկինում Մեղրու շրջ-ում, Մեղրի ք-ից մոտ 6 կմ հս, Մեղրի գետի միջին հոսանքի ձախափնյա մասում։ Մեկ հարկանի հարմարավետ առանձնատներին կից կան խաղողի և պտղատու այգիներ։ Խմելու և ոռոգելու ջուրը բավարար 1։ Շրջակայքում կան մոլիբդենի և ոսկու երևակումներ։ Հնում մտնում 1ր Մեծ Հայքի Սյունիք աշխ-ի Արևիք գավ-ի, հետագայում՝ Ելիզավետպոլի նահ-ի Զանգեզուրի գավ-ի մեջ և 1831 թ ուներ 41, 1887-ին՝ 516, 1926– ին՝ 196, 1939-ին՝ 347, 1959-ին՝ 413, 1970-ին՝ 480, 1979-ին՝ 483, 1989-ին՝ 201 բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական, մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, բուժկայան։ Արևելագետ Բրոսեն հիշատակում 1 Վրանաձոր ձևով։ Գ-ից 7 կմ հս-արլ գտնվում Է Թուղուտ գ-ատեղին, որտեղ նշմարվում են եկեղեցու և տների ավերակներ։ Նրա մոտակայքում 1 գտնվում Փտշկա լքված գ (1937 թ)։ Վ-ի համայնքի մեջ են մանում Այգեձոր և Մարալզամի գ֊-երը։ Կովկասի 5– և 10-վերստանոց քարտեզներում` Վարտանաձոր Ներքին։ 1988-89 թթ Ադրբեջանում ծավալված հայկական կոտորածների և բռնագաղթի հետևանքով ադրբեջան-ցիները արտագաղթել են Աղրբհջան։ 1988 թ դեկտեմբերից այստեղ 1 եկել Բաքվից և Գանձակից բռնագաղթած 100 հայ ընտանիք: