Վարդանաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վարդանաշեն, (Варданашен, Vardanashen), Չիբխչի, Չիբուխլի, Չիբուխչի, Չուբուխչի, Չուպուգճու – Գյուղ ՀՀ Արմավիրի մարգում (04.12.1995 թ), նախկինում Արմավիրի շրջ-ում, Օրա հր-արլ կողմում, Արմավիր ք-ից մոտ 16 կմ հր-արլ, Վաղարշապատ-Մարգարա ավտոճանապարհի վրա, հարթավայրում։ Վ է վերանվանվել 04.04.1946 թ։ Մեկ-երկու հարկանի տուֆակերտ առանձնատներին կից կան խաղողի և մրգատու այգիներ ու բանջարանոցներ։ Խմելու ջուրը ստացվում է արտեզյան ջրհոր-ներից, ոռոգմանը՝ Հոկտեմբերյանի ջրանցքից։1831 թ ուներ 32, 1897-ին՝403, 1926-ին՝ 319, 1939-ին՝ 307, 1959-ին՝ 423, 1970-ին՝ 591, 1979-ին՝ 630, 1989-ին՝ 762 բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Սուրմալուի գավ-ի գ-երից 1914-1920 թթ։ Զբաղվում են այգեգործությամբ, դաշտավարությամբ, անասնապահությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների ու խորդենու մշակությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական– մասնավոր և կոլեկիվ տնտեսվարման։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-գրադարան, բուժկետ, բաղնիք։ Այստեղ է ծնվել կուսակ– ցական-պետական գործիչ Բադալ Հմայակի Մուրադյանը (1915 թ)։