Վաղատուր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վաղատուր, (Вагатур, Vaghatur), Բայանդուր, Բայանդուր Առաջին, Բայանդուր Երկրորդ, Բայենդուր, Բայընդուր, Բայնդուր, Գալախ, Հալախ, Պայանդուր – Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Գորիսի շրջ-ում, նրա հս կողմում, Գորիս ք-ից 10-12 կմ հեռավորությամբ, Բայանդուր գետի հովտում: Վ է վերանվանվել 7.05.1969 թ: Կլիման մեղմ է, տեղումները` բավարար: Ջրառատ է, կլիման առողջարար: Բաժանված է 2 թաղերի` Ներքին Բայանդուր, Վերին Բայանդուր: Առանձնատների մեծ մասը քարաշեն են, նորաձև ու հարմարավետ, որոնց կից կան մրգատու այգիներ (խնձոր, տանձ, կեռաս) ու բանջարանոցներ: 1831 թ ուներ 101, 1897-ին` 363, 1926-ին` 429, 1939-ին`541, 1959-ին` 611, 1970-ին` 566, 1979-ին` 444, 1989-ին` 428 հայ բնակիչ: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Ունի ութամյա դպրոց (տիպային), ակումբ, գրադարան, բուժկայան և կապի բաժանմունք, տեղարդ կոմբինատի Գորիսի արտադրամասը: Ունի 2 եկեղեցի (հավանաբար 17-րդ դ), կառուցված անմշակ քարով և կրաշաղախով: