Վաղաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վաղաշեն, (Вагашен, Vaghashen), Աբդալադալի, Աբդալ- Աղալու, Ավդալաղալու, Ավտալաղալի, Ավտալաղալու, Վագաշեն - Գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում (04.12.1995 թ,) նախկին Մարտունու շրջ-ում, Մարտունի ք-ի արլ կողմում, հր-ից մեղմաթեք, ոչ բարձրադիր լ-ներով շրջապատված հարթավայրում: Վ է վերանվանվել է 3.01.1935 թ: Կլիման ցուրտ է, տեղումները` բավարար: 1-3 հարկանի քարաշեն ու հարմարավետ առանձնատներին կից կան խնձորի, տանձի այգիներ ու բանջարանոցներ: Խմելու ջուրը բերվում է շրջակայքի աղբյուրներից`ջրմուղով: 1831 թ ուներ 96, 1897-ին` 677, 1926-ին` 1209, 1939-ին` 1332, 1959-ին` 1835, 1970-ին` 2407, 1979-ին` 2743, 1989-ին` 3264 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները 1828-29 թթ գաղթել են Արմ Հայաստանի Ալաշկերտի և Մուշի գավ-ների գ-երից: Վ-ի գյուղական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, ինչպես նաև հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի և կարտոֆիլի մշակությամբ, տնամերձ հողամասերում` պտղաբուծությամբ (խնձոր, տանձ): 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Գ. ունի միջնակարգ դպրոց, կենցաղի տուն, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, մսուր-մանկապարտեզ, բուժկայան: Գ-ում և շրջակայքում կան արժեքավոր հնություններ. կիկլոպյան ամրոցի մնացորդներ (1-ին հազարամյակ մթա) և 2 եկեղեցի (16-րդ դ), մեկը` ս Աստվածածին անունով, մատուռ, խաչարձաններ (13-16-րդ դդ), գերեզմանոցներ: Այստեղ 1957-64 թթ հայտնաբերվել է արամեերեն արձանագրված սահմանաքար (2-րդ դ մթա):