Վահագնի

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վահագնի, (Ваhагни, Vahagni), Շագալի, Շահալի, Վաագնի, Վահագնի Ներքին- Գյուղ ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկինում Գուգարքի շրջ-ում, նրա հս-արլ կողմում, Վանաձոր ք-ից մոտ 12 կմ հս-արլ, Վահագնի գետի ստորին հոսանքի շրջ-ում: Վ է վերանվանվել 10.04.1947 թ: Գ ամբողջովին թաղված է մրգատու այգիների և բանջարանոցների մեջ: Առանձնատները քարաշեն են, գեղեցիկ ու հարմարավետ: Խմելու ջուրը բերված է 2 կմ հեռավորությունից: 1831 թ ուներ 113, 1897-ին`913, 1926-ին` 1688, 1939-ին`1970, 1959-ին` 1432, 1970-ին` 1359, 1979-ին` 1149, 1989-ին` 817 հայ բնակիչ: Գյուղական տնտեսությունները զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և բանջարաբուծությամբ: 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման: Այստեղ գործում են Ձորագետի կարի ֆաբրիկայի և Վանաձորի երաժշտական դպրոցի մասնաճյուղը: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ-գարադար, հիվանդանոց (25 մահճակալով), մսուր-մանկապարտեզ, հայրենագիտական թանգարան, կապի բաժանմունք, դեղատուն, կենցաղասպասարկման տաղավար: Գ-ում կանգնեցված է 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածներրի հուշարձան: Ունի մեկ անշուգ կանգուն եկեղեցի (ս Սարգիս): Մոտակայքում են գտնվում Հանի (Անի`), Վերու Հագնի, Վերին Վահագնի, Հանու եկեղեցի, Յազըլու, Չամանլու և այլ գ-ատեղիները, որտեղ պահպանվել են տների ու եկեղեցիների հետքեր, խաչքարեր ու գերեզմաններ: Այստեղ են ծնվել կուսակցական և պետական գործիչ Ա. Քոչինյանը, Խորհրդային Միության հերոս Գ. Վարդումյանը, գուսան Ս. Զաքարյանը, ազգագրագետ Դ. Վարդումյանը, մանկավարժ Տ. Վարդումյանը, բանաստեղծ, արձակագիր Լ. Սարգսյանը: 1988 թ դեկտեմբրի 7-ի երկրաշարժի հետևանքով գ-ում եղել են ավերածություններ, որոնց վերականգնմանը մասնակցել են Վորոնեժի շինարարները: