Վահագնաձոր

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վահագնաձոր, (Ваhагнадзор, Vahagnadzor), Շագալի, Շահալի, Վահագն – Գյուղ (ավան) ՀՀ Լոռու մարզում (04.12.1995 թ), նախկինում Գուգարքի շրջ-ում, Վանաձոր ք-ից 10-12 կմ հս-արլ, Փամբակ գետի ափին, անտառապատ լ-նալանջի վրա: Նախկինում ե/կ-ին կից ավան էր: Տները բարեկարգ ու ճաշակով են: Վ է վերանվանվել 25. 01.1978 թ: 1926 թ ուներ 342, 1939-ին` 362, 1959-ին` 609, 1970-ին`534, 1979-ին`423, 1989-ին` 425 հայ բնակիչ, որոնք աշխատում են տեղի և Վանաձոր ք-ի հիմնարկ-ձեռնարկություններում: Այստեղ գործում են Ձորագետի կարի ֆաբրիկայի մասնաճյուղը, <Լոռի> հանգստյան տունը: Ունի ութամյա դպրոց, տիպային ակումբ–գրադարան, բուժկետ, փոստի բաժանմունք, մանկապարտեզ: Ավանի մոտ են գտնվում Սիսի ավերակ բերդը, Խաս բախչա կոչվող հնավայրը, Կըթըտ կենուտ և Ասլանխարաբա գ-ատեղիները: 1988 թ դեկտեմբրի 7-ի երկրաշարժի հետևանքով գ եղել են մասնակի ավերածություններ: