Վազաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Վազաշեն, (Вазашен, Vazashen), Ախգեղ, Ադգյոլ, Աշխիգեղ, Աշուղի գյուղ, Լալ, Լալա, Լալա Նոր, Լալաքենդ, Լալաքյանդի, Լալի, Լալիգեդ, Լալիգյուղ, Լալի Նոր, Լւսլիքենդ -Գյուղ, ՀՀ Տավուշի մարզում (04.12.1995 թ), նախկինում Իջևանի շրջ-ում նրա հս-արլ կողմում, Իջևան ք-ից 18 կմ հս-արլ, Հախումի լշ-ի լանջին։ Վ է վերանվանվել 25.01.1978 թ։ Առանձնատները քարաշեն են, հարմարավետ, կից ունեն պարտեզներ և բանջարանոցներ։ Կլիման մեղմ է, տեղումները` բավարար։ Խմելու ջուրը բերված է 2-3 կմ հեռավորությունից։ 1831 թ ուներ 23, 1897-ին՝ 463, 1926-ին՝ 655, 1939-ին՝ 788, 1959-ին՝ 658, 1970-ին՝ 917, 1979-ին՛ 1030, 1989-ին` 987 հայ բնակիչ։ Գյուղական տնտեսություններն զբաղվում են այգեգործությամբ, ծխախոտագործությամբ, խաղողի, պտուղ-բանջարեղենի մշակությամբ և անասնապահությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ նտեսավարման։ Ունի 8–ամյա դպրոց, բուժկետ, ակումբ-զրադարան, ավտոմատ հեռախոսացանց։ Գ-ից հս-արլ գտնվում է Աղբալի խաչ կոչվող ուխտատեղին։ Այստեղ է ծնվել գյուղագիր և մանկավարժ Արշակ Ագապյանը (1860-1905)։