Սևաքար

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սևաքար, (Севакар, Տevakar), Ղարադադ, Սևակար, Սևակյար, Սևքար -Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Կապանի շրջ-ում, կապան ք-ից 7-8 կմ հս-արլ, Բարգուշատի լ-նաճյոպերից մեկի անտառապատ ու գեղատեսիլ լանջին, Սևաքարի ջուր գետակի աջ ափին։ Առանձ նատները քարաշեն են ու հարմարավետ, կից ունեն պարտեզներ և այգիներ։ Կլիման մեղմ է, առողջարար։ 1831 թ ուներ 183, 1897-ին` 703, 1926-ին` 494, 1939-ին` 431, 1959-ին` 288, 1970-ին` 203, 1979-ին` 89, 1989-ին` 112 հայ բնակիչ։ 1991 թ-ից հողը սեփականաշնորհված է։ Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ունի ակումբ, գրադարան, բուժկայան։ Շրջակայքում նկատվում են գ-ատեղիների հետքեր, ունի եկեղեցի (ս Աստվածածին, 17-րդ դ) և գերեզմանոց։ Հիշատակված է Տաթեի վանքի նոր հարկացուցակում (18-րդ դ)։