Սևան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սևան, (Севан, Տevan), Ելենովկա, Սառցաշեն - Քաղաք ՀՀ-ում, Գեղարքունիքի մարզում, (04.12.1995 թ), նախկին Սևանի վարչական շրջ-ի կենտրոնը։ Ս է վերավանվել 3.1.1935 թ։ 1938 թ՝ քտա էր, 1961-ից՝ շրջ ենթակայությամբ ք։ Գտնւխւմ է Երևանից 48-50 կմ հս-արլ, Երևան–Դիլիջան ավտոմայրուղու վրա, Սևանա լճի հս–արմ ափին, ալիքավորված սարահարթում։ Բարձր 1925 մ։ Կլիման բարձր լ-նային է, ձմեռը ցուրտ է, ձյունառատ ու արևոտ օրե րով հարուստ, ամռանը հաճելի զով, իսկ աշ նանը և գարնանը` սովորականից ցուրտ։ Օդի տարեկան միջին ջերմաստիճանը 4,0° է, հունվարյանը` –9,0°, հուլիսինը` 15,4°։ Մշտապես լինում են քամիներ, երբեմն հաս նելով մեծ արագության։ Տարեկան տեղում ների քանակը մոտ 560 մմ է։ Ք-ի առողջա րար կլիման ձևավորողը, նրա համայնապատկերին գեղեցկություն տվողը Սևանա լիճն է։ Դրա համար էլ Ս ք ու Սևանա լիճր դեպի իրենց են ձգում բազմահազար հովեկ ների, զբոսաշրջիկների, արվեսաագեւոների ու գիտնականների։ Ս 1873 թ ուներ 944, 1897-ին՝ 1371, 1926-ին՝ 1032, 1939-ին՝ 2668, 1959-ին՝ 6415, 1979-ին՝ 20663, 1989– ին՝ 26951 գերազանցապես հայ, ապա նաև ռոււս, ուկրաինացի բնակիչ։ 1988-1989 թթ. Ադրբեջանում ծավւսլված հայկական կո տորածների և բռնագաղթի կապակցությամբ ադրբեջանցիները արտագաղթել են Ադրբ. Հ։ 1988 թ. փետրվարից մինչև 1992 թ նոյեմբեր ամիսների ընթացքում հատվածաբար այստեղ են վերաբնակվել Ադրբ. Հ Բաքու և Սումգայիթ ք-երից, Շահումյանի շրջ-ից, ինչպես նաև ԼՂՀ-ից 665 (2876 անձ) հայեր։ 19-րդ դ 40-ական թթ Ս-ում զգալի թիվ էին կազմում Ռուսաստանից գաղթեցված մոլոկանները, որոնք հիմնակա նում զբաղվում էին դաշտավարությամբ, անասնապահությամբ և սայլապանությամբ։ Հնագետ Մ. Վ. Նիկոլսկին Արմավիրի ուրարտական արձանագրությունում հիշատակված Լուխիունի ք-ը ենթադրաբար տե ղադրում է Ս ք-ի տեղում, իսկ ուրիշները նույնացնում են դարձյալ սեպագրերի հիշատակած Սունիա անվանը։ Գուցե հավանականը վերջինն է։ Ք-ի բուռն զարգացումը սկսվեց 1940-ական թթ վերջերից։ 50-ական թթ այն արդեն բավական բազմամարդ բնակավայր էր և ուներ արդյունաբերական մի քանի ձեռ նարկություններ և համեստ ձկնարդյունաբերություն։ 1970-ական թթ Ս-ում գործում էին արդյունաբերական 15 ձեռնարկություններ՝ գործադիր սարքերի, էլեկտրամեկուսիչների, ասֆալտբետոնի գործարաններ, գորգագոր ծական, ծխախոտի, ֆերմենտացիոն ֆաբ րիկաներ, ստորգետնյա ՀԷԿ, ձկան, կենցաղ սպասարկման, հացամթերքների, ինչպես նաև խտացված կերերի կոմբինատներ։ Գործադիր սարքերի գործարանի արտադրանքը առաքվում էր ԽՍՀՄ 500 ձեռնար կություններ և արտասահմանյան ավելի քան 20 երկիր։ Ք-ի արդյունաբերոլթյան մեջ իր որոշակի տեղն ունի էլեկտրամեկուսիչնե րի գործարանը, որի արտադրած ապակեպլաստիկ առարկաները, մեկուսիչ «բամբակը», ապակե գործվածքը, թելն ու ժապա վեններն մեծ պահանջարկ ունեն։ Այն ԽՍՀՄ հազվազյոււո ձեռնարկություններից մեկն էր։ Այդ ձեռնարկության հումքը սովո րական քարն է, որի ստացման տեխնոլո գիան հիմնւսկանւււմ մշակել են հայ գիտնականները։ Ք-ի ձկնակոմբինատը աճեցնում ու լիճն է բաց թողնում մեծ քանակությամբ ձկնիկներ։

Ս որպես ամառանոցային ք զարգացման ավելի մեծ հեռանկարներ ունի։Ս տրանսպորտի բազմազան ձևերով կապված է Երևանի և հանրապետության մյուս բնակավայրերի հետ։ Այն էլեկտրաֆի կացված ամենաբարձրադիր երկաթուղային կայարանն էր ԽՍՀՄ-ում (Երևան-Սևան երկաթգծի վրա)։ 1976 թ դեկտեմբերի 25-ին շահագործման հանձնվեց Սևան֊ Շորժա–Սոթք երկաթուղին, որը շարունակվելով պետք է բոլորի Սևանա լիճը։ Ք-ի տնտեսության համար շատ կարևոր նշանակության ունեն Երևան-Սևան-Դիլիջան և Ս-ից Գավառ-Մարտունի-Վարդենիս-Սոթք ճյուղա վորվող ավտոմայրուղիները։ Զարգացած ու բազմաճյուղ է նաև Ս-ի գյուղատնտեսությունը։ Ս-ում կազմակերպված էր «Սևան» կաթնանասնապահական պետական խոշոր տնտեսությունը, որը զբաղվում էր նաև կերային կուլտուրաների, կարտոֆիլի, կաղամբի մշակությամբ։ 1965 թ Ս–ի շրջագծի մեջ են մտել Գոմաձոր և Ցամաքաբհրդ գ-երը։ Ս ունի առողջապահական 10 մանկական հիմ նարկներ, հոգեբուժական հիվանդանոց և մանկական առողջարան։ Իսկ Ս-ի մոտա կայքում Սևանա լճի արմ և հս-արմ ափերը պատած են բազմաթիվ առողջարաններով, հանգստյան տներով, գիշերօթևաններով, տուրիստական հանգրվաններով և ռեստո րան֊ հյուրանոցներով։ Այստեղ գործում էին «Ծիծեռնակ» միջազգային երիտասարդական ճամբար-հանգստի տունը և «Արևիկ» մանկական ճամբարը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի և առողջապահության նախա րարության հանգստյան տները, Սևանի տուրիստական հանգրվանը։ Սևանա կղզում (այժմ՝ թերակղզի) են գտնվում ՀՀ կառավարության և գրողների միության հանգստյան տները։

Ս ունի ջրմուղ, կոյուղի, բնական այրվող գազ, որ ստացվում է Ղազախ-Երևան գազամուղից, բաղնիք, հյուրանոց ևն։ 1984 թ. շարք է մտել ք-ի ճարտարապետական ինքնատիպ ու լավագույն կոթողներից մեկը՝ «Սևան» հյուրանոցը։ Այն 7 հարկանի է, կա ռուցված սրբատաշ սպիտակավուն ֆիլզիտից։ Նրա 2 մասնաշենքը միաժամանակ կարող են տեղավորել 240 հյուրերի։ 1984 թ. ք-ում շահագործման է հանձնվել 6000 համարանոց ավտոմատ նոր հեռախոսակայա նը։ Ս կառուցապատվում է 1960-ական թթ -հաստատված գլխավոր հատակագծով։ Ք-ն ունի բարեկարգ փողոցներ և հրապարակ։ Բուն ք-ում, ապա նաև Գոմաձորում և Ցամաքաբերդում կանգնեցված են 1941-45 թթ -պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձաններ։ Ք-ի կենտրո նական մասում է դրված Սայաթ-Նովայի հուշարձանը։ Թերակղզու դիմաց «Իշխան» ռեստորանն է, իսկ տուրիստական հանգր վանի մոտ, քարաժայռի վրա գտնվում է «Աղթամար» ռեստորան–հյուրանոցը։ Դրանցից բացի, ք-ում գործում են նաև այլ ռեստո֊ րաններ և հասարակական սննդի բազմա թիվ կետեր։

Ս ունի շուրջ մեկ տասնյակ հանրակր թական դպրոց, բաներիտ, երաժշտական, մարզական դպրոցներ, պբոֆտեխնիկական ուսումնարան և ինդոաարիալ-տեխնոլոգիական տեխնիկում, մի քանի կինոթատրոններ, ժողովրդական թատրոն, սկաուտների տուն։ «Սևան» թերթը լույս էր տեսնում շաբաթը երեք անգամ։ Ս-ում է ծնվել տեխ գիտ դ-ր պրոֆ Լ. Տ. Ղուլոյանը (1913 թ)։