Սևաբերդ

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սևաբերդ, (Севаберд, Sevaberd), Գա֊րագալե, Կարակալա, Դարադալա, Ղարաղալա Երկրորդ - Գյ ո ւ ղ ՀՀ Կոտայքի մարզում, նախկինում Կոտայքի շրջ-ում, Աբովյան ք-ից մոտ 15 կմ արլ, Գեղամա լշ-ի լանջին, քարքարոտ և բլրապատ վայրում։ Ս է վերանվանվել 21.06.1948 թ։ Առանձ նատները քարաշեն են, նորաձև ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է 9 կմ հեռավորությունից։ 1873 թ ուներ 403, 1897-ին՝ 599, 1926-ին՝ 343, 1939-ին՝ 720, 1959-ին՝ 503, 1970-ին՝ 655, 1979-ին 393, 1989-ին՝ 305 հայ բնակիչ, որոնց մի մասի նախնիները եկել են Արմ Հայաստանի Մաշի, Վանի գավ-ների գ-հրից՝ 1915-18 և 1922-25 թթ։ Անասնապահական պետական տնտեսությունը զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ: 1990–91 թթ-ից հողը սեփականաշնորհվել է։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գ-ի մոտ են գտնվում միջնա դարյան Սևաբերդ ավերված ամրոցը և Սևաբերդի ջրամբարը։

Սևաբերդ , Севаберд, Sevaberd, Կարակալա - Ավերակ ամրոց ՀՀ Կոտայ քի շրջ-ի Սևաբերդ գ-ի մոտ։ Կառուցվել է միջին դդ։