Սրվեղի վանք

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սրվեղի վանք, (Срвеги ванк, Srveghi vank), Սրվեգ, Սրվեղ, Սրուեղ - Վանք ՀՀ Իջևանի շրջ-ում, Այգեհովիտ գ-ից մոտ 3 կմ հս-արմ, անտառապատ բացատի բարձրադիր սարալանջին։ Համալի րի մեջ մտնում են ս Աստվածածին, ս Նշան եկեղեցիները, խուցերը, ձիթհանքը և օժան դակ այլ շինություններ, որոնք առնված են եղել շրջապարսպի մեջ։ Տարածքում կան գ-ատեղիներ, գերեզմաններ։ Գլխավոր եկեղհցին՝ ս Նշանը, ներքևի մասում շարված է քարով, վերևում, գմբեթի հետ միասին, օգ տագործված է թրծած աղյուս։ Պատերի վրա կան արձանագրությոններ, որոնցից մեկը 1152 թ է։ Կառուցողներն են Սարգիս ճարտարապետն ու Հովհաննեսը։ Եկեղեցին ներսից կլոր է, դրսից՝ 12 նիստանի, ունի սրածայր գմբեթ, որի հետ էլ ժողովրդական ստուգաբանությամբ կապում են Ս անունը։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի կտորներ, որոնք հավանաբար ավելի հին են։ Ս Աստվածածինը կառուցվել է 19 րդ դ, կոպտաշար քարերով։ Համալիրի ընդ հանուր վիճակը անբավարար է։ Ռուսերեն տառադարձությամբ ՝ Սրվեգ: