Սրաշեն

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Սրաշեն, (Срашен, Srashen), Կլիսակենդ, Սարաշեն, Սարուշեն, Քիլիսաքենդ, Քիլի սաքյանդ, Քիլիսեքենտ, Քլիսաքենդ -Գյուղ ՀՀ Սյունիքի մարզում (04.12.1995 թ), նախկին Կապանի շրջ-ում, Կապան ք-ից մոտ 16 կմ հր-արլ, Շիկահալ գետի աջափնյա գեղատեսիլ վայրում։ Շրջակայ քում կան ընդարձակ անտառներ։ Առանձ նատները քարաշեն են, հարմարավետ, կից ունեն բանջարանոցներ և պտղատու այգի ներ։ Խմելու և ոռոգելու ջուրը սակավ է, կլի ման՝ մեղմ, տեղումները՝ չափավոր։ 1831թ ուներ 101, 1897-ին՝ 235. 1926-ին՝ 470, 1939-ին՝ 414, 1959-ին՝ 245, 1970-ին՝ 171, 1979-ին՝ 114, 1989-ին՝ 108 հայ բնակիչ։ Զբաղվում են անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ։ 1991 թ անցել են գյուղացիական-մասնավոր և կոլեկտիվ տնտեսվարման։ Ունի տարրական դպրոց, ակումբ–գրադարան, բուժկետ։ Եկեղեցին՝ ս Հռիփսիմե անունով, կառ է 17-րդ դ։ Գ-ից հս-արմ, բարձր լ–ան վրա գտնվում է Սղնախատեղ ավերակ գ։ Մոտակայքում կան պղնձահանքի պաշարներ, որոնք, ըստ տեղացիների, արդյունահանվել են անցյալում։