Ստեփանավան

From armeniapedia.org
Jump to: navigation, search

Ստեփանավան, (Степанаван, Stepanavan), Ճելալօղլի, Ճելալօղլու, Ջալալօգլու, Ջալալօղլը, Ջալալօղլի, Ջալալօղլու, Ջելալօգլի, Ջելալօգլու, Ջելալօղլի Հայկական, Ջելալօդլու, Ստեպանավան - Քաղաք ՀՀ-ում Լոռու մարզում, նախկին (մինչ 4.12.1995 թ) Ս վարչական շրջ-ի կենտրոնը։ Ս է վերանվանվել 1923 թ՝ Ստեփան Շահումյանի անունով։ 1938 թ դարձել է շրջ-նային, 1967-ին՝ հանրապետական ենթա կայության ք։ Գւոնվում է հանրապետության հս կողմում, Ձորագետի ընդարձակ ու կանաչապատ սարահարթում։ Ս-ի քաղ խորհրդին են ենթարկվում մոտակա Արմա նիս և Շազարդա գ-երը։ Ունի չափավոր խո նավ կլիմա, տարեկան միջին ջերմաստի ճանը` 6,6° C, հունվարինը՝ -4,2° C, հուլիսի– նը՝ 16,7° C, տարեկան տեղումները` 683 մմ։ Ձմեռը առատ է ձյունով, ամռանը՝ զով ու արևոտ է։ Ս ՀՀ-ի առաջնակարգ ամառանո ցային ք է։ Շրջակայքում կան ընդարձակ անտառներ, բնական շինանյութերի մեծ պաշարներ։ Ս կանաչի, ծառ ու ծաղկի, պտղատու այգիների, բանջարանոցների, պուրակների ու դեկորատիվ ծառաստաննե րի գեղեցիկ մի բնակավայր է։ Այն ապա հովված է նաև խմելու սառնորակ ջրով։ 1831 թ ուներ 148, 1897-ին՝ 3324, 1926-ին՝ 4973, 1939-ին՝ 6057, 1959-ին՝ 9714, 1975– ին՝ 14764, 1989-ին՝ 14273 գերազանցապես հայ բնակիչ։ Ք կառուցապատվում է 1957 թ (ճարտ. Հ. Դավթյան), 1962 թ (ճարտ. Ս. Կարապետյան) և 1971 թ. մինչև 2000 թ հեռանկարով (ճարտարապետներ Լ. Մխի թարյան, Պ. Թումանյան, Մ. Գնունի) հա տակագծերով։ Վերջին նախագծով ք տա րածվում է նաև Ձորագետի ձախափնյա մասում և 2 ափերը իրար հետ են կապվում 200 մ երկար կամրջով։ 1980-ական թթ Ս–ում կար շուրջ 15 արդյունաբերական ձեռ նարկություն, մեքենաշինական, սննդի ու թեթև արդյունաբերության, «Արդկապ»-ի և բարձր հաճախականության սարքավորում ների գործարանները, գուլպայի, գորգա գործական, կահույքի ֆաբրիկաները, կեն ցաղսպասարկման կոմբինատը, պանրի ու հացի գործարանները, տպարանը ևն։ Ս-ի արդյունաբերական արտադրանքի շատ տեսակներ բարի համբավ ունեն նաև ար տասահմանում։ Ս-ում արտադրվող կարագն ու շվեյցարական պանիրը հայտնի են ամենուր։

Ս և Ս շրջ ունեն զարգացած գյուղատնտեսություն, որը ներկայացվում է կաթնաա նասնաբուծական բարձր արդյունավետության տնտեսություններով, գիտահետազո տական վարձակայաններով, փորձադաշ տերով ու քաղաքացիների տնամերձ ու օ ժանդակ տնտեսություններով։ Կաթնաանասնաբուծությունից բացի այստեղ զբաղ վում են նաև դաշտավարությամբ (խոտաբույսերի մշակություն), պտղաբուծությամբ (խնձոր, տանձ), բանջարաբուծությամբ (կարտոֆիլ, կաղամբ), խոզաբուծությամբ և թռչնաբուծությամբ։

Ամառվա ամիսներին Ս-ի բնակությու նը խիստ ւսվելանում է հովեկների հաշվին, որոնք այստեղ են գափս հանրապետության շատ ք-ներից. ինչպես նաև Վրսատանից։ Ք-ում լավ հիմքերի վրա է դրված բնակչության բուժօգնությունը, աոռողջա֊ պահության գործը։ Ք ուներ 10-ից ավելի մանկական հիմնարկներ (մսուր-մանկապարտեզներ, բուժական հաստատություն ներ)։ Ս ուներ մշակույթի տուն, մարզա դաշտ, խաղահրապարակներ, մարզական և ինքնագործ խմբեր։ 1980-ական թթ կեսերին Ս-ում կային 4 միջնակարգ (որոնցից մեկը հիմն. 1906 թ), 1 երեկոյան միջնակարգ, 2 ութամյա, 1 գիշերօթիկ. 2 երաժըշտական, 2 մարզական դպրոցներ, անասնաբուժական– անասնաբուծական սովխոզ-տեխնիկում. պրոֆտեխուսումնարան։ Այստեղ գործում էր ՀԽՍՀ գյուղատնտեսության մինիստ րության Երկրաւգործության ՀՀԻ-ի Ս-ի զոնալ փորձակայանը։ Ք ուներ ժողովրդական թատրոն, գրադարան, շրջ-նային հիվանդանոց, արյան փոխներարկման և սանիտարահամաճարակային կոթաններ, դեղատներ։ Օգտաոգործում է այրվող բնական գազ, ունի ավտոմատ հեռախոսակայան, որով կապված է նաև այլ քաղաքների հետ և կենցաղսպասարկման բազմազան հիմ նարկներ, նորակառույց ու հարմարավետ հյուրանոց։ Ք բավարար չափով ապահով ված էր առևտրի, հասարակական սննդի ու սպասարկման կետերով, խանութներով, կրպակներով, ճաշարաններով, բուֆետնե րով, սրճարաններով, տաղավարներով։ Ավտոմայրուղով կապվւսծ է Երևանի և հանրապետության մյուս ք-ների, իսկ տե ղական նշանակության ճանապարհներով` մարզի բնակավայրերի հետ։ 1982-ից ք-ա– յին օդանավակայանի միջոցով կանոնավոր կապ էր հաստատվել Երևան, Միներալնիյե Վոդի և Ստավրոպոլ ք-ների հետ։ Ս-ի մշակույթի օջախներից է Ստեփան Շահումյա նի տուն-թանգարանը։

Ս որւպես բնակավայր գոյություն է ու նեցել շատ հին ժամանակներից։ Ք-ի տա րածքում հայտնաբերվել են քարարկղային (կրոմլեխ) դամբարաններ, խեցեղեն և այլ իրեր։ Ք-ում կա եկեղեցի՝ կառ 5-6-րդ դդ։ 19-րդ և 20-րդ դդ սկզբներին Ս Ջալալօղլի անունով մի աննշան բնակավայր էր, մտնում էր Թիֆլիսի նահ-ի Բորչալուի գավ–ի մեջ և ցարական չինովնիկների ամառա նոցավայրերից էր։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո (29.11.1920 թ) Ս մտավ Լոռվա գավ-ի, իսկ 1930-ից՝ Ստեփանավանի շրջ-ի մեջ ու դարձավ նրա կենտրոնը։ Ս-ում հրատա րւսկվում էր շրջ-նւսյին «Փարոս» եռօրյա թերթը, որը նախկինում կոչվել է «Սոցիալիսաական անասնապահություն»։ Ս-ում են ծնվել գիտության, հայկական մշակույթի և հասարակական բնագավառի շատ անվանի մարդիկ՝ գյուղատնտ գիտ. դ-ր, պրոֆ. Սարգիս Աբովյանը, հեղափոխական զոր ծիչ Բենիամին Սահակյանը (1886-1934), կինոռեժիսոր Պատվական Բարխուդարյանը (1898 թ), աշխարհահռչակ ամերիկահայ կինոռեժիսոր Ռուբեն Մամալյանի մայրը` Վերժին Մամուլյանը (1882-1972), պատմ գիտ դ-ր Արտո Եղիազարյանը (1899 թ), քիմիական գիտ դ-ր, պրոֆ Լեվոն Ղազարյանը (1908 թ), փիլիսոփ գիտ դ-ր, պրոֆ Յա կով Խաչիկյանը (1921), տեխնիկական գիտ. դ-ր, պրոֆ Դ. Սահակյանը (1922), ԽՍՀՄ ժող դերասան Սոս Սարգսյանը (1929), գրող Վիկտոր Բալայանը (1931) և շատ ուրիշներ։ Հայաստանի հս շրջ-ների շատ ք-ների ու գ-երի հետ Ս ևս զգալիորեն ավերվեց 1988 թ դեկտեմբերի 7-ի ահեղ երկրաշարժից։ Եղան գոհեր և կրեց նյութական մեծ վնաս։